ԾԱՆՐԱՄԱՐՏՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ

Ծանրամարտը առաջին անգամ ընդգրկվել է Եվրոպական խաղերի ծրագրում։ «Այս որոշումը ցույց է տալիս, որ ծանրամարտը նախորդ տարիների համեմատ Եվրոպայում սկսել է հարգանք վայելել ու նպաստել Օլիմպիական շարժմանը», հայտնել է Ծանրամարտի Եվրոպական ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆիտին։ Եվրոպական Օլիմպիական կոմիտեն որոշել է, որ ծանրորդները կարող են մասնակցել 2027 թվականի խաղերին, որոնք ընդունելու է Ստամբուլը։ Նշվում է, որ այս մրցաշարում ծանրորդները մեծ հավանականությամբ կպայքարեն 2028 թվականի Լոս Անջելեսի ՕԽ վարկանիշային միավորների համար։ 2027֊ին, բացի Եվրոպական խաղերից, ծրագրվում է կազմակերպել նաև Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն։ Եվրոպական ֆեդերացիան բոլոր հարցերի պատասխանները կքննարկի Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի հետ ու կհայտնի ավելի ուշ, տեղեկացնում ենք կառույցից։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ