Ռուսական բանակը ճեղքել է ճակատը և ուկրաինական ուժերին սպառնում է «կաթսայով» ողջ Կուրսկի գոտում (Քարտեզ)
Միջազգային
Կուրսկի ուղղությամբ իրավիճակը Ուկրաինայի զինված ուժերի համար արագորեն դառնում է կատաստրոֆիկ: Ռուսական ուժերը Սուջայից հարավ ճեղքել են Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանությունը՝ առաջ շարժվելով ավելի քան 5 կիլոմետրով։ Դա հանգեցրել է նրան, որ ուկրաինական ուժերը ողջ Կուրսկի ճակատով մեկ կարող են հայտնվել շրջապատման մեջ:
Այս պահին փաստացի գոյություն ունի օպերատիվ շրջապատում: «Ուկրաինայի զինված ուժերի նյութատեխնիկական ապահովումը Կուրսկի շրջանում գործնականում ամբողջությամբ կոտրված է և մշտապես վերահսկվում է ռուսների կողմից»,- դժգոհում են ուկրաինացի վերլուծաբանները։
