Կուրսկի կաթսան Ուկրաինայի զինված ուժերի համար փակվում է (Քարտեզ)
Միջազգային
Այն բանից հետո, ինչ այսօր առավոտյան ռուսական ուժերը, ճեղքելով հակառակորդի պաշտպանությունը Սուջայի հարավում, դուրս եկան ուկրաինական սահման, Կուրսկի ճապատում ուկրաինական ուժերի մոտ կտրուկ սրվել են խուճապային տրամադրությունենրը:
Իրավիճակը, որը հաստատում են նաեւ ուկրաինական կողմը, այդ թվում` ԳՇ-ի համար աշխատող DeepState-ի ռազմական վերլուծաբանները, հետեւյալն է.
Այժմ Սուջա, ըստ այդմ` ողջ կուրսկի ճակատ տանող բոլոր ճանապարհները կտրված են կամ գտնվում են ռուսական զորքերի կրակային հսկողության տակ։
«Ռուսաստանի Զինված ուժերը «շարունակել են առաջխաղացումը Սոււայից հարավ՝ Կուրիլովկա շրջանում և ճեղքել են գրեթե մինչև ուկրաինական սահմանը ուկրաինական կամրջի հարավ-արևմտյան մասում»,- գրում են Կիևյան ԶԼՄ-ները։
Արդյունքում, Կուրսկի ճակատի հյուսիսայի հատվածում գտնվող ուկրաինական ուժերը փորձում են արագորեն նահանջել, որը նմանվում է խուճապային փախուստի:
Այս պահի դրությամբ ռուսական վերահսկողության տակ են անցել Սորոչինա, Նիկոլաևկա, Նիկոլսկի բնակավայրերը։ Միևնույն ժամանակ, ռուսական գրոհայինները վերջացնում են թշնամուն Վիկտորովկայից դուրս մղելը (ավելի ճիշտ՝ թշնամին արդեն ինքն է հեռանում այնտեղից) և նույնիսկ սկսել են մարտերը Մալայա Լոկնյայի համար: Ավելին, դատելով օդային հետախուզության տվյալներից, ուկրաինական կողմն ամբողջ «հյուսիսային գրպանից» սկսեց նահանջել դեպի Կազաչյա Լոկնյա։
Սակայն այս նահանջի լուծում չէ: Բանն այն է, որ ռուսները, որ արդեն իսկ վերահսկողության տակ են պայհում ուկրաինական Սուջայից Կուրսկի տիրույթ կուտքի բոլոր ուղիները, նաեւ հարձակում են սկսել Սումի Բասովկայի ուղղությամբ: Իսկ հարավային թեւում հարջակումը զարգայում է դոպի Օլեշնյա: Այսինքն, փորձում են նաեւ ֆիզիկական շրւապատման մեջ վերցնել ողջ Կուրսկի ճակատը:

