Ինչ իրավիճակ է Կուրսկի ճակատում այսօր առավոտյան (Քարտեզ)
Միջազգային
Կուրսկի ճակատում այսօր առավոտյան հիմնական գործողությունները ծավալվում են Սուջայի մոտ եւ հեռավոր մատույցներում:
Քաղաքից հյուսիս ռուսները շարունակում են գրոհեմ Կազաչյա Լոկնյան, որտեղ կենտրոնացել են ճակատի հյուսիսից նահանջած ուկրաինական ուժերը: Բուն Սուժայի ուղղությամբ հարձակումն ընթանում է մի քանի ուղղությունից: Ավելի արեւելք գտնվող Միխայլովկայում դեռ պահպանվում է «կաթսան», թեեւ կան տվյալներ, որ այս բնակավայրը ռուսական ուժերը սկսել են մաքրել:
«Կիսակաթսայի վիճակը պահպանվում է նաեւ Մախնովկա-Կոլմակոե հատվածում:
Սուջայից հարավ ռուսական ուժերը փաստացի դուրս են եկել Սումի մարզ տանող երկրորդ ճանապարհը` գործնականում փակելով այն: Ռուսական ուժերն այս հատվածուրմ գրավել են նաեւ Մոլովոյ խուտորը` փորձելով հարձակումը զարգացնել դեպի Սուջա-Սում հիմնական մայրուղի: Դա ուկրաինական կողմի համար կնշանակի ֆիզիկական շրջապատում, եւ փորձեւմ են ռեզերվներով հակագրոհել։ Այնտեղ մարտերը շարունակվել են ողջ գիշեր։
Ավելի հարավ ռուսները գրոհում են նաեւ Գուեվոն` ձգտելով դեպի սահման:
Արեւմտյան թեւում ռուսական ուժերը Սումի տիրույթում գրոգում են Բասովկա բնակավայրը, որը գրավելու դեպքում կկարողանան հարվածել Սուջա տանող հիմնական մայրուղու ուղղությամբ:


