Կուրսկի ճակատ. Ռուսական ուժերը նոր խոշոր ձեռքբերումներ ունեն (Քարտեզ)
Միջազգային
Ռուսական մասնագիտացված աղբյուրները գիշերը հայտնեցին, որ Կուրսկի ճակատում` Սուջայից հյուսիս Լեբեդևկա - Կազաչյա Լոկնյա - Մարտինովկա ողջ գիծն արդեն ռուսական հսկողության տակ է: Այդ գծից հյուսիս դոռ մնում են ուկրաինական որոշ փոքր ստորաբաժանումներ, սակայն մասնատված եւ հիմնականում շրջապատված վիճակում: Հավանաբար օրվա ընթացքում այդ ամբողջ հատվածը կմաքրցի:
Եցս մեկ էական ձեռքբերում ռուսական ուժերն ունեն Սուջայի հարավում: Այստեղ ռուսների վերահսկողության տակ է անցել Մախնովկան: Սա նշանակում է, որ նախ` ճակատային գիծն արդեն նաեւ Սուջայի հարավում է անցնում քաղաքի տարածքով, ինչպես մինչ այդ արեւելյան թեւում էր: Միաժամանակ Կոլմակով-Դմիտրյուկովո հատվածում, ուկրաինական ուժերը «կաթսայում» են, եւ եթե այս գիշեր չեն հասցրել մանր խմբերով փախչել, ապա առավոտյան դրա հնարավորությունը եւս կվերանա:
Այսպիսով, հիմնական մարտերն արդեն Սուջայի համար են, որտեղ, թեեւ ուկրաինական հրամանատարությունը փորձում է դիմել հակահարվածների, սական ուկրաինական ուժերի վիճակը մնում է օրհասական:

