Որոշել եմ սրանից հետո, որ մի բան լինի, ասեմ՝ ես չեմ, երկվորյակս է.Ալեն Սիմոնյան
Հասարակություն
Մի ծիծաղելի դեպք պատեմ. դե երևի գիտեք, որ ինտենսիվ հաճախում եմ մարզասրահ, և մարզասրահում պարապող տղաներից մեկը պատմում է, որ վերջերս մեկ այլ հաճախորդի հետ, ով Ռուսաստանից է, խոսում է Հայաստանի մասին և ասում.
«Այ, տես, մեր երկիրն ինչ երկիր ա, մեր երկրի ԱԺ նախագահը նույնիսկ գալիս է մեզ հետ նույն հանդերձասրահում փոխվելու, ազատ նույն սրահում մարզվում է»: Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Նա նաեւ հավելել է. «Որին ի պատասխան ռուս երիտասարդը ծիծաղում և ասում է՝ «Вы- Армяне такие наивные, верите в такое. Откуда вы знаете что это не двойник»:
Որոշել եմ սրանից հետո, որ մի բան լինի, ասեմ, որ ես չեմ, երկվորյակս է))
Կամ իմ դեպքում երևի ավելի ճիշտ կլինի ասել՝ «կասկադյորը»: