Այժմ բոլոր կողմերը սպասում են Պուտինի քայլին. Bloomberg
Միջազգային
ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքը կախված է Վլադիմիր Պուտինի որոշումից։ այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Ըստ աղբյուրի, այժմ Ուկրաինան պատրաստ է փոխզիջումների, բայց առանց որոշակի պայմանավորվածությունների անհնար է տեւական խաղաղություն երկու կողմերի համար։
Թրամփն ասել է, որ այս շաբաթ կարող է զրույց ունենալ Պուտինի հետ: Այնուամենայնիվ, Ռուսաստանի ղեկավարը, ամենայն հավանականությամբ, կառաջարկի իր պայմանները, որոնք դժվար կլինի ընդունել Ուկրաինայի և նրա եվրոպացի դաշնակիցների համար։
Ավելի վաղ Ռուսաստանն արդեն առաջ էր քաշել իր պայմանները՝ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար։ Մասնավորապես, Մոսկվան անհամաձայնություն է հայտնել ուկրաինական տարածքում եվրոպացի խաղաղապահների առկայության հետ։
Բացի այդ, Ռուսաստանը պնդում է օկուպացված տարածքների նկատմամբ վերահսկողությունը պահպանելու և ՆԱՏՕ-ին անդամակցելուց Ուկրաինայի հրաժարվելու մասին։ Մոսկվան նաև ընդգծում է Ուկրաինայում նախագահական ընտրությունների անցկացման կարևորությունը։
