Ով է Պուտինի հորը մեդալ շնորհել Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Հայտնի վիրաբույժը նոր կլինիկա է հիմնել, նրա նոր հասցեն է. Երեւան բկ, 6-րդ հարկ Հաղթանակի շքերթի համար ռազմական տեխնիկան ժամանել է հրապարակ Աստղագուշակ մայիսի 9-ի համար Միջազգային տիեզերակայանի տիեզերագնացները շնորհավորել են ռուսներին Հաղթանակի օրվա կապակցությամբ Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Պաշտոնյաներն և քաղաքական գործիչները հարգանքի տուրք են մատուցում Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին․ ՈՒՂԻՂ Ռուսական ավիացիան Կուրսկի սահմանային գոտում ծածկել է հարձակվող ուկրաինական խոշոր խմբավորումը (Տեսանյութ) Հորդառատ անձրև, կարկուտ․ առաջիկա օրերի եղանակը «Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

Սա կոսմետիկ խաղաղություն է՝ կեղծ կայունությամբ. Անահիտ Եղոյան

Ներքաղաքական

«Հայոց հայրենիք» կուսակցության կենտրոնական կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը միանձնյա, առանց հանրային եւ քաղաքական լեգիտիմության, ավարտին է հասցնում Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ «խաղաղության» համաձայնագրի գործընթացը, որի իրական բովանդակությունը շարունակաբար գաղտնի է պահվում հասարակությունից: Այս մասին «Իրավունք»-ը զրուցեց «Հայոց հայրենիք» կուսակցության նախագահ ԱՆԱՀԻՏ ԵՂՈՅԱՆԻ հետ:

Ըստ Ձեզ` ո՞րն է, այսպես կոչված, «Խաղաղության համաձայնագրի» թաքնված ռիսկերը եւ հավանական հետեւանքները, ինչպես նաեւ համաձայնագրի հիմնական խութերը ՀՀ-ի համար:

— Ինչպես գիտենք, հասարակությանը եւ խորհրդարանին այդ հոդվածների բովանդակությունը չի ներկայացվել։ Սա լրջագույն թափանցիկության խնդիր է, ինչը ենթադրում է, որ իշխանությունը կարող է ազգային շահերին հակասող զիջումներ կատարել՝ փակ դռների հետեւում։ Փաստաթղթում բացակայում է անվտանգության երաշխիքները, թե ինչպես են ապահովվելու Հայաստանի Հանրապետության անվտանգային շահերը, մասնավորապես՝ սահմանի դելիմիտացիայի ընթացքում: Ադրբեջանը շարունակում է ուժի սպառնալիքի լեզվով խոսել՝ առանց որեւէ զիջման։ Արցախի հայության իրավունքների, անվտանգության, ապագայի վերաբերյալ չկա որեւիցե դիրքորոշում։ Իշխանությունը փաստացի հայտարարում է, որ իր օրակարգում չկա որեւէ պահանջ Արցախի հարցով։

— Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները եւ ՌԴ-ին ուղղված ռեվերանսները ի՞նչ կտան մեզ:

— Վարչապետը մի քանի անգամ նշել է, որ ՀՀ-ն «հուսալքվել է» ՌԴ-ից եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատից, բայց, միեւնույն ժամանակ, փորձում է խաղալ բալանսի վրա՝ մեղմելով հայտարարությունները Մոսկվայի հասցեին։ Նա հիշեցնում է, որ «ՌԴ-ն եղել է եւ մնում է ռազմավարական դաշնակից»՝ միեւնույն ժամանակ ակնարկում է, որ ՀՀ-ն գնում է բազմավեկտոր քաղաքականության։ Ընդդիմադիր դիրքորոշմամբ, սա արտաքին քաղաքականության անվստահելիությունն է։ Միաժամանակ հաճոյանալ Արեւմուտքին ու չնեղացնել ՌԴ-ին բերում է դիվանագիտական անորոշության, ինչից օգտվում է Ադրբեջանը։

— Տիկին Եղոյան, ըստ Ձեզ, ինչպիսի՞ն կլինի դրա հետեւանքները:

— Հետեւանքներն ակնհայտ են՝ Ադրբեջանի առավելապաշտ պահվածքի լեգիտիմացում: Ալիեւը միակողմանի հայտարարությամբ փաստում է, որ դե ֆակտո ունի վերադաս դիրք։ ՀՀ-ն ստիպված ընդունում է առաջարկները, իսկ համատեղ հայտարարությունից Բաքուն հրաժարվում է՝ ցույց տալով, որ իր օրակարգն առաջնային է։ Սա կարող է հանգեցնել նոր պահանջների, ինչպիսիք են «Զանգեզուրյան միջանցք»-ը կամ այլ ձեւակերպմամբ՝ տարածքային պահանջները, ՌԴ-ի հարաբերությունների վատթարացում: Ի տարբերություն նախկին դաշնակիցների՝ Մոսկվան այս համաձայնագրի շուրջ ակտիվ դերակատարություն չի ունենա։ Ռուսաստանը կարող է դա դիտարկել որպես ՀՀ-ի հեռացում իր ազդեցության գոտուց եւ սառեցնել ռազմավարական համագործակցությունը: Որքան էլ սա ներկայացվի, որպես առաջընթաց, արդյունքում ՀՀ-ն կունենա Արեւմուտքի կիսատ աջակությունը, կդիտարկվի որպես թույլ, առանց ինքնուրույն արտաքին կուրսի երկիր: Դա հավաստեց նաեւ ԳԴՀ արտգործնախարար Անալինա Բերբոքի հայտարարությունն առ այն, թե Հայաստանը համարձակ զիջումների է գնացել: Այս պարագայում իրավիճակն օգտագործվելու է նաեւ նրանց կողմից՝ սեփական շահերի սպասարկման համար՝ առանց լուրջ անվտանգության երաշխիքների։

Այս ամենից ի՞նչ եք եզրահանգում:

— Այս համաձայնագիրը փաստացի ֆիքսում է Հայաստանի պարտվողական դիրքը՝ առանց ժողովրդական լեգիտիմացման եւ առանց երկրի անվտանգային շահերի բավարար ապահովման։ Այն հիմնված է իշխանության՝ միջազգային վարկանիշի պահպանումը սեփական ներքաղաքական շահերից վեր դասելու սկզբունքին։ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ստորագրել փաստաթուղթ, որի երկարաժամկետ հետեւանքները կարող են բերել՝ սահմանային նոր լարվածություն, Արցախյան հարցի վերջնական դուրսմղման, ինչպես նաեւ Արեւմուտքի ու ՌԴ-ի միջեւ արտաքին ճնշման դաշտի աճի եւ ներքաղաքական լարվածության մեծացման: Կարճ ասած, սա կոսմետիկ խաղաղություն է՝ կեղծ կայունությամբ, որը Հայաստանի պետականության համար կարող է ունենալ վտանգավոր հեռանկար։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






Ով է Պուտինի հորը մեդալ շնորհել Հայրենական մեծ պատերազմի ժամանակՀայտնի վիրաբույժը նոր կլինիկա է հիմնել, նրա նոր հասցեն է. Երեւան բկ, 6-րդ հարկՀաղթանակի շքերթի համար ռազմական տեխնիկան ժամանել է հրապարակԱստղագուշակ մայիսի 9-ի համարՄիջազգային տիեզերակայանի տիեզերագնացները շնորհավորել են ռուսներին Հաղթանակի օրվա կապակցությամբՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՊաշտոնյաներն և քաղաքական գործիչները հարգանքի տուրք են մատուցում Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին․ ՈՒՂԻՂՌուսական ավիացիան Կուրսկի սահմանային գոտում ծածկել է հարձակվող ուկրաինական խոշոր խմբավորումը (Տեսանյութ)Հորդառատ անձրև, կարկուտ․ առաջիկա օրերի եղանակը«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է«Ժողովուրդ». Ո՞ւմ է Ալեն Սիմոնյանը նվիրել 2.2 մլն դրամանոց ոսկյա թզբեհը, որը գնվել է նրա ընկերոջից«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել ՍյունիքումՄանր եղջերավորների գործով անցնող ԱԺ պատգամավորի քրգործը մեծ աղմուկով կուղարկվի դատարան. «Ժողովուրդ»ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների որոշակի բարելավումն արգելակել է Հայաստանը Ռուսաստանից հեռվացնելու՝ Փաշինյանի ծրագիրը․ ԶատուլինՈւկրաինական ուժերը, չնայած Մոսկվայի միակողմ հրադադարի, Կուրսկի ճակատում ճեղքման նոր փորձ են արել (Տեսանյութ)Մոսկվայում Ալիևի բացակայությունը շքերթից գնահատում են, որպես «խորացող պառակտման ախտանիշ»Պակիստանը հարձակվել է Ջամմուм և Քաշմիրում գտնվող հնդկական ռազմական բազաների վրա (Տեսանյութ)Քեզ չէ, Ձեզ է քո համար. լարված իրավիճակ հիվանդանոցումՇտապ. Ձերբակալել են լրագրող Լիլիթ Աղեկյանին, հիմա էլ ՁՊՎ-ից տեղափոխում են հիվանդանոցԱդրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը շարունակում է ռիսկեր եւ սպառնալիքներ առաջացնել. ԻգիթյանՉեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը. ՈՒԵՖԱ Պապական աթոռը զբաղեցրել է ԱՄՆ ներկայացուցիչ, ով կապված է Թրամփի եւ աջակողմյան պահպանողական շրջանակների հետԱլիեւը չեղարկել է իր այցը Մոսկվա Բրիտանիայի ճնշման և Էրդողանի անձնական զանգի արդյունքում. Ուկրաինական աղբյուրՎլադիմիր Պուտինի ելույթը Մոսկվա ժամանած օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հանդիսավոր ընթրիքի ժամանակ (Տեսանյութ)Հռոմի նոր պապ դարձավ... Դոնալդ Թրամփը (Տեսանյութ)Կուսակցության գրասենյակում հանդիպել են «Արթուն ենք» շարժման ներկայացուցիչներինՓաշինյանին հանրահայտ «Aurus»-ով ուղեկցեցին Կրեմլ, պաշտոնական ընդունելություն է կազմակերպվածՌուսաստանի և Չինաստանի նախագահների միջև Մոսկվայում բանակցությունները տևել են մոտ 7,5 ժամԿարդինալների կոնկլավը ընտրել է Հռոմի 267-րդ պապին (Տեսանյութ)Անտանելի կորուստ… Հայտնիները սգում են Վարդուհի Վարդանյանի ամուսնու եղբոր մաhըԱդրբեջանը Թուրքիայում կմիանա «Anatolian Phoenix-2025» զորավարժություններինԱմոթ է, ամեն բան գցել էդ մարդու վրա, դա առնվազն անշնորհակալ քայլ է․Գագիկ Մելքոնյան«Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված վարկանիշային աղյուսակը Չեմպիոնների լիգայի հաղթողի հիմնական հավակնորդ է ՊՍԺ-ն է. OptaԵրկխոսության մեջ ենք, եթե Տիկնիզյանի Եվրոպա տրանսֆերը կայանա, ակումբը կհայտարարի դրա մասին. գործակալՎիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ՝ Աբովյան քաղաքում. կան վիրավորներԱբսուրդ է, որ թաղապետարանում խուլիգանական վարքագիծը կապում են Կրեմլի հետ. Աննա ԳրիգորյանԱդրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տան տանիքը․ ՀՀ ՊՆ (լուսանկարներ)Ucom-ը և Hero House Yerevan-ը հայտարարում են համագործակցության մասինՀնդկաստանն Ադրբեջանից ապրանքների ներմուծման վրա արգելք է դրել. Պակիստանի դեսպանՓաշինյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներինՊուշկինի անվան դպրոցում առավոտից դասադուլ է Բայդենի «դիմակը պատռվել է»․ PoliticoԱրմեն Գրիգորյանը կմեկնի ՀնդկաստանՊուտինը չի շնորհավորել ԹրամփինՀանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանին 3 օր ժամանակ են տվելՀունիսի 3-ից օգոստոսի 22-ը վարժական հավաքներ կանցկացվենՀՐԱՏԱՊ. Դեպքը կրիմինալ էԱմեն ինչ անելու ենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չլինի. Հակոբ Ասլանյան (տեսանյութ)«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top