Օսկանյանի կոմպլոմենտարիզմի ուրվականը «Հայաստան»-ում
Ներքաղաքական
Եվ այսպես, ՀՀ ԱԺ-ն, ավելի ճիշտ՝ ՔՊ-ն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը: Թե ինչ խաղ է Նիկոլը սրանով փորձում առաջ տանել, այլ հարց է, հաշվի առնելով, որ այդ օրինագիծն իրականում որեւէ նման գործընթաց չի կարող առաջ բերել, ինչը հասկանում են բոլորը:
Սակայն այս պահին նաեւ հասկանալ է պետք, թե ինչ դիրքորոշում ցուցաբերեց խորհրդարանական ըևնդդիմությունը:
«Պատիվ ունեմ»-ի պարագայում պատկերը պարզ է՝ այս խմբակցությունը դեմ է եւ «դեմ» քվեարկեց:
«Հայաստան» խմբակցության պարագայում վիճակը մնաց անորոշ. այն ընդամենը չմասնակցեց քվեարկությանը։ Իհարկե, որոշ ելույթներում փորձելով ցւյց տալ, թե «դեմ» են: Սակայն ընդհանրական իմաստն ինչպես կար, այնպես էլ մնում է հարցական՝ Քոչարյանի թիմն իրականում արեւմտյա՞ն ուղղությունն է ուզում առաջ տանել, թե՝ ռուսական: Կամ այսպես. պետք եղավ, կասեն «դեմ» էին, կամ հակառակը:
Եվ սա այն ֆոնին, երբ, օրինակ Գյումրիի ընտրությունենրում, փորձում են առաջ տանել թեզը, թե՝ «Եդինայա Ռոսիայի» պատգամավոր Օլեգ Մատվեեւն աջակցություն է հայտնել քոչարյանական ուժի համարում ունեցող «Մայր Հայաստան» դաշինքին եւ դրա քաղաքապետացու Կարեն Սիմոնյանին, փորձելով «տակից» առաջ տանել այն միտքը, թե դա ոչ ավել, ոչ պակաս, ռուսական իշխանությունների դիրքորոշումն է, որով աջակցություն են ցուցաբերում Քոչարյանին: Այսինքն, այն մտքին են, որ եթե հասարակությունը Կարենին ընկալի, որպես ՌԴ-ի կողմից աջակցություն ունեցող, դա կարող է էապես մեծացնել նրա կշիռը: Ու մյուս կողմից, մեղմ ասած, նման հեղեղուկ վերաբերմունք են ի հայտ բերում, երբ խորհրդարանում է քննարկվում դեպի արեւմուտք կան Ռուսաստան թեմայով կոնկրետ օրենսդրական փաստաթուղթ:
Ավելի շատ սկսում է նմանվել սովորական ավանտյուրայի. կոնկրետ պահին համրար համարեցին, ռուսակենտ կխաղան, այլ պահի՝ արեւմտամետ: Կամ էլ, սա կարելի է համարել «երկու աթոռի վրա նստելու» նիկոլական պրակտիկայի պես մի բան: Չնայած, եթե մի փոքր հետ գնանք, կհիշենք, որ այդ պրակտիկան ժամանակին մեյդան բերեց Քոչարյանի երկարամյա, «ամերիգայեն ներմուծված» ԱԳ նախարար Օսկանյանը:
Իհարկե, ըստ մեր աղբյուրների, «Եդինայա Ռոսիա»-ում Մոսկվայում հումորով են վերաբերվում մտքին թե ի դեմս Օլեգ Մատվեեւի, ողջ Ռուսաստանն է աջակցում Քոչարյանի Կարենին: Բայց դա խնդրի մի կողմն է: Իսկ ամենառեալ պատկերն այն է, որ «Հայաստան» խմբակցությունն իրեն դրսեւորում է, որպես օսկանյանական գաղափարների իրական ժառանգորդ՝ «կոմպլոմենտար», բայց դե լավ կլինի, որ տանեցիներին ԱՄՆ քաղաքացի սարքեն: