Ընտրախախտումները համատարած են, պատճառն իշխանության վախն է

Նախորդ ընտրություններին մասնակցությունը եղել է 26 հազար մարդ, կարող ենք փաստել, որ այս ընտրություններին մոտ 14 հազարով ավելի է, ու մոտ 2 ժամ էլ կա դեռ ընտրությունների ավարտին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Ռուբեն Մխիթարյանը:
Նա նշեց, որ ընտրություններին մասնակցելու իրենց կոչը, կարծես, տեղ է հասել.«Տեսնենք՝ ինչպիսի ավարտ կունենա այսօրվա երեկոն: Առավոտվանից բազմաթիվ ընտրախախտումներ են տեղի ունեցել, դրանց մասին արձնագրություններ կան: Ընտրախախտումները համատարած են, որոնք նաև զավեշտի ժանրից են: Սա բնորոշ է իշխող ուժի վախերին: Աննորմալ է, որ առևանգում են ավագանու թեկնածուին։ Եթե դա բռնաճնշում չանվանես, ապա ի՞նչ անվանես; Քաղաքում արդեն խոում են այն մասին, որ իշխող ուժի շտաբերում անհանգստություններ կան, դա էլ դրդում է նրանց որոշակի գործողությունների դիմել»,- ասաց նա։