Ռուսական ուժերը նոր խորը ճեղքում են իրականացրել Տորեցկի ճակատում (Քարտեզ)
Միջազգային
«Ռուսական բանակը հարձակում է սկսել Կալինովոյի վրա, գրոհը շարունակվում է»: Այս մասին հայտնեցին մի շարք ռուսական աղբյուրներ:
Քիչ բան ասող Կալինովոն գտնվում է Տորեցկի հարավ-արեւմտյան թեւում` ուկրաինական բանակի վերահսկած գոգավորությունում ռուսական ուժերը վերջին մեկ-երկու շաբաթներին ակտիվ հարձակում են սկսել` գրավելով Ալեքսանդրապոլ եւ Պանտելեմոնովկա բնակավայրերը: Իսկ ահա Կալինովոյի ուղղությամբ հարձակումը հաստատում է, որ խոսքը մասշտաբային օպերացիայի մասին է:
Ավելի ճիշտ, այս ամենը նման է շատ մեծ օպերացիայի: Հաշվի առնելով, որ ռուսները միաժամանակ կտրուկ ակտիվացան նաեւ Տորեցկում (քարտեզում): Արսինքն, թեեւ մի որոշ ժամանակ ուկրաինական ուժերը Տորեցկում փորձում էին հակահարձակում իրականացնել եւ մտել էին քաղաքի արվարձանային ոոշ հատվածներ, սակայն ռուսներն աստիճակաբար հետ ստացան կորցված դիրքերը: Իսկ վերջին մեկ-երկու օրերին անցել են ծավալուն հարձակման, եւ այս պահին դուրս են եկել Պոտրովկա-Շերբանովկա գիծ, թեեւ հիմնական հարվածը, միանշանակ, ուղղված է Կլեբան-Բիկ բնակավայրին: Քարռեզը պարզ ցույց է տալիս իմաստը. դրանով ռուսները կարող են դուրս գալ Կլեբան-Բիկի ջրամբարի արեւելյան հատված:
Ճակատային մյուս թեւում` գոգավորության արեւմտյան հատվածում, ըստ ռուսական միանգամայն տեղյակ ռազմական աղբյուրների, իր հերթին է սկսվում հարձակում` ուղղված նույն ջրամբարի արեւմտյան եզրին:
Իսկ գոգավորության ներսում, մասնավորապես` Կալինովոյի եւ այլ հատվածների վրա ռուսական հարձակումներն էապես կաշկանդում եւ ուկրաինական ուժերի մանեւրականությունը: Այն է` այս հատվածից զորքեր հանելու դեպքում հենց այստեղ ուկրաինական կողմը ճեղքումներ կստանա: Եթե ոչ, ճեղքումը կլինի շատ ավելի խորը:
Ընդհանուր օպերացիայի հաջողության դեպքում ռուսները հարավից կսպառնան Կոնստանտինովկային եւ Հյուսիսդոնբասյան ողջ ճակատին: Այն դեպքում, երբ նման մասշտաբային հարձակում նկատվում է նաեւ հյուսիսում` Լիմանի հատվածում:




