Սիրիական բանակի բրիգադներից մեկն ապստամբել է
Միջազգային
Այսօր առավոտյան си8иакан բանակի կանոնավոր բրիգադներից մեկը փաստացի ապստամբություն է իրականացրել: Խոսքը Դարաա նահանգում տեղակայված 8-րդ բրիգադի մասին է։
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ այսօր առավոտյան նոր իշխանությունների «անվտանգության ուժերը» փորձեցին կալանավորել (կամ սպանել) նրա հրամանատարին՝ Ահմադ Ալ Աուդին։
(Ահմադ Ալ Աուդը սիրիական ընդդիմության նախկին հրամանատար է, ով զենքերը վայր է դրել 2018 թվականին՝ Ռուսաստանի Դաշնության կողմից անվտանգության երաշխիքների դիմաց։ Իսկական մարտական հրամանատար՝ պատերազմի մեծ փորձով):
Դրանից հետո բրիգադի որոշ հատվածներ իրենց ուժերը տեղակայեցին մարզում`դեպի հյուսիս, իսկ այժմ իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում ոչնչացրեցին (կամ ձերբակալեցին) նոր իշխանությունների զինյալներին։ Ավելին, դեպի ապստամբներ սկսեցին հասնել այլ շրջաններից ու այլ ստորաբաժանումներից ուժեր, ինչը ապստամբությունը ճնշելը դարձնում է չափազանց բարդ խնդիր։
Հատկապես հաշվի առնելով, որ մինչև 2018 թվականը Ահմադ Ալ Աուդը հիանալի կապեր ուներ Հորդանանի և Սաուդյան Արաբիայի հետ, որոնք անշուշտ կարիք չունեն թուրքական ազդեցության Սիրիայում։ Սա նշանակում է, որ նրանք ապստամբներին կտրամադրեն ոչ միայն ամուր թիկունք, այլեւ մատակարարումներ։
Կարծես թե Սիրիայում հետաքրքիր իրադարձություններ են սկսվելու։ Բնական է, քիչ հավանական է, որ պաշտոնական իշխանությունները հենց այնպես, առավոտյան ձանձրույթից գնացին ձերբակալելու Ահմադ Ալ Աուդին։ Երեւի ցանկացել են կանխել նրա ելույթը, բայց միայն հրահրել են այս գործընթացը։
Ահա այստեղ` չմոռանանք, որ խոսքը սիրիական հարավային մարզի մասին է (քարտեզում), որը հարակից է իսրայելյան ուժերի գործողությունների գոտուն: Այս հատվածում նաեւ հիմնական բնակիչներ են դրուզները` Իսրայելի հովանավորյալները:
Այսքանից զատ, երեկ տեղեկացրեցինք, որ Թուրքիան սկսել է մեծ ուժեր մտցնել Սիրիա: Այսինք, ինչ-որ բանի սպասում էին: Թեռրեւս, հենց այնպես չէ, որ սրան զուգահեռ, փորչձեցին չեզոքացնել Ահմադ Ալ Աուդին:
