Ուկրաինական F-16-ը ոչնչացվել է С-400 հրթիռներով
Միջազգային
Ուկրաինայում F-16-ը կործանվել է մարտում` С-400 հրթիռներով: Այս մասին հայտնում է ռուս օդաչու Վոեվոդան։
Հերթական ամերիկյան ինքնաթիռի կործանման հետ կապված Զելենսկին ասել է, որ «զեկուցումներ են եղել մարտական իրավիճակի մասին։ Մենք հետաքննում ենք բոլոր հանգամանքները»։
Օդանավը կործանվել է օդաչու Պավել Իվանովի հետ միասին: Նախկինում նա վարել է Սու-25-ը, որից հետո վերապատրաստում է անցել F-16-ով։ Համացանցում է հայտնվել մահացած օդաչուի լուսանկարը։