Ուկրաինական բանակը Սումի մարզում հակագրոհի է սկսել` մարտի նետելով ՆԱՏՕ-ական զրահատեխնիկայի շարասյուներ (Տեսանյութ)
ՄիջազգայինՈւկրաինական բանակը Սումի մարզում հակագրոհի է սկսել` մարտի նետելով ՆԱՏՕ-ական զրահատեխնիկայի շարասյուներ:
Հարձակումը նախնական փուլում ուղղված է Բելովոդի բնակավայրի վրա, որը ռուսները նոր են գրավել եւ դեռ մաքրվում է մնացորդային ուժերից։
Չնայած, այս հակահարձակման մասին ռուսական փորձագիտական աղբյուրները վերջին ժամանակներս շատ են սպասելիքներ հայտնել, եւ դա նշանակում է, որ ռուսները պետք է, որ դրան պատրաստ լինեն: Ամեն դեպքում, դեռ մեկնարկի պահից` ամերիկյան Stryker և M113 զրահափոխադրիչների, HMMWV-ների, թուրքական Kirpi-ների և խորհրդային BTR-80-ների շարասյուներն ակտիվորեն խոցվում են ռուսական գրոհային անօդաչու թռչող սարքերի կողմից։