Նեթանյահուն սպառնացել Է Իրանին և հութիներին
Միջազգային
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն սպառնացել է Եմենի «Անսար Ալլահ» շարժմանը (հութիներին) և Իրանին պատասխանել Թել Ավիվի Մոտակայքում Բեն Գուրիոն միջազգային օդանավակայանի հարվածին: Իր հայտարարությունը nա հրապարակել է X-ում:
«Իսրայելը կպատասխանի հութիների հարվածին մեր գլխավոր օդանավակայանում, ինչպես նաև նրանց իրանցի տերերին այն ժամանակ և այն վայրում, որը մենք կընտրենք», - նշել է Նեթանյահուն:
Իսրայելի վարչապետն ընդգծել է, որ Եմենի շարժման կողմից հարձակումները «գալիս են Իրանից»: