Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում ռուսական շպիոնի կարգավիճակ ունեցող մարդ է. Ալեն Սիմոնյան
Ներքաղաքական
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում «ռուսական շպիոնի կարգավիճակ ունեցող մարդ է»։
Նրա խոսքով՝ նախկին նախագահը «ռուսական շահեր հետապնդող ու միայն այդ ուղղությամբ ծառայություններ մատուցող գործիչ» է։
Հարցին՝ ունի՞ փաստեր, Սիմոնյանը նշել է, որ դա իր կարծիքն է՝ որպես քաղաքական գործիչ, իր գնահատականները Քոչարյանի գործելաոճի վերաբերյալ․
«Ես տեսնում եմ այն գործունեությունը, տեքստերը, հայտարարությունները, որ արվում են իմ կողմից, և դա իմ քաղաքական գնահատականն է։ Երբ հայտարարություն ես անում, որ կատարյալ ձևով համընկնում է ռուսական հայտարարությունների հետ, երբ քո խմբակցության անդամները ելույթներ են ունենում, որ համընկնում են, ես կարող եմ նման հետևություններ անել»,- ասել է նա։