Հարավային Կովկասի երկրների շարքում ամենաէժան տաքսին Հայաստանում է. Numbeo
Հասարակություն
Հարավային Կովկասի երկրների շարքում Հայաստանն ունի ամենաէժան տաքսիները։ Դրա մասին է վկայում կյանքի որակի վերաբերյալ աշխարհի ամենամեծ Numbeo տվյալների բազայի վարկանիշը։
Ռեսուրսի տվյալներով՝ Հայաստանում տաքսիով 1 կիլոմետր ուղևորության միջին գինը կազմում է 0,31 դոլար։
Վրաստանում և Թուրքիայում այդ ցուցանիշը կազմում է 0,73, Ադրբեջանում՝ 0,59, Ռուսաստանում՝ 0,42, Իրանում՝ 0,3 ԱՄՆ դոլար:
Ըստ վարկանիշի՝ ամենաթանկ տաքսին Շվեյցարիայում է (4,68 դոլար՝ 1 կիլոմետրի համար), իսկ ամենաէժանը՝ Ղրղզստանում (0,23 դոլար):