Ամբողջովին ոտնահարված է ՀՀ Սահմանադրությունը, հիմա էլ քրօրենսգրքին են հասել. Ալավերդյան Ցնցող զգեստներ, հույզեր ու խունկ. ինչ էր կատարվում ետնաբեմում Պետությունը պարտավոր է հատուցել իր անգործության հետեվանքով պատճառված վնասը. Աշոտ Նուրիջանյան Ցեղասպանության ճանաչման հարցն այլեւս առաջնահերթ չէ. սա վտանգավոր հետքայլ է. Արա Պողոսյան Կադիրովը տառապում է ծանր հիվանդությունից. «Новая газета» Անմար կրակի մասնիկը Մոսկվայից տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ Թրամփը պաշտպանել է Պուտինի որոշումը «ԿՓՈՐՁԵՄ ԱՅՍ ՏԱՐՎԱ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆՆ ԷԼ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵԼ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ, ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ, ԵՎՐՈՊԱՅԻ ՔԱՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ՄԱԼԽԱՍ ԱՄՈՅԱՆ «ՈՉ ՄԻ ՎԱՅՐԿՅԱՆ ՉՄՏԱԾԵԼՈՎ ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՄԱՍԻՆ, ԿՌԻՎ Է ՏՎԵԼ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ՇՈՒՆՉԸ, ՀԵՐՈՍԱԲԱՐ ԶՈՀՎԵԼ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ Հարավային Կովկասի երկրների շարքում ամենաէժան տաքսին Հայաստանում է. Numbeo

Պետությունը պարտավոր է հատուցել իր անգործության հետեվանքով պատճառված վնասը. Աշոտ Նուրիջանյան

Հասարակություն

Նորություն ասած չենք լինի, եթե նշենք, որ իշխանությունը բառի ամենաբուն իմաստով տապալված է: Տապալված է ամեն ոլորտում՝ ողջ հանրապետությունով մեկ կատարած եւ այդպես էլ չկատարած իր աշխատանքներով, ներքին եւ արտաքին քաղաքականությամբ, քաղաքային կառավարման կազմակերպման թերություններով եւ այլն: Ահա, եւս մեկ ահազանգ «Իրավունք»ի խմբագրություն, այս անգամ կապված լուսամփոփի եւ այն փակող նշանների հետ: 3-րդ մասում գտնվող լուսամփոփերից մեկը բացարձակապես անհասանելի է դարձնում վարորդի տեսանելիությունը, քանի որ հենց լուսամփոփի դիմաց բերել եւ տնկացրել են հետիոտնի համար նախատեսված նշաններ: Այսպիսով պետության սխալների պատճառով տուգանքի մատերիալ է դառնում կրկին քաղաքացին, այս դեպքում՝ վարորդը: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է փաստաբան ԱՇՈՏ ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆԻ հետ՝ պարզելու, թե նման իրավիճակում ով է պատասխանատվություն կրելու եւ արդյոք քաղաքացին պիտի տուգանվի պատկան մարմնի ոչ պատշաճ աշխատելաոճի պատճառով:

 Ովքե՞ր են պատասխանատվություն կրում ճանապարհային երթեւեկության անվտանգության պահանջների խախտումների համար:

Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրությունը խախտող անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով: Պրակտիկայում, պատասխանատվության ենթարկվում են հիմնականում վարորդները։

— Արդյոք պատասխանատու անձինք կամ մարմինները տուգանվում են, եթե չեն ապահովում Ճանապարհային երթեւեկության անվտանգության համար անհրաժեշտ պայմանները:

Համապատասխան մարմինները՝ ոչ, չեն տուգանվում: Պետությունն ինքն իրեն տուգանել չի կարող։ Մինչդեռ, պաշտոնատար անձինք կամ պատասխանատու անձինք, ովքեր թերացել են կատարել իրենց աշխատանքային կամ ծառայողական պարտականությունները, կարող են վերադասի կամ գործատուի կողմից ենթարկվել կարգապահական պատասխանատվության։ Օրինակ, եթե լուսացույցը տեւական ժամանակ սարքին չէ, այն պատասխանատու անձը, ով պարտավոր է ապահովել լուսացույցի լույսերի անխափան աշխատանքը, կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության։ Պրակտիկայում, իհարկե, նման գործառույթներ չեն իրականացվում։

Բազմաթիվ են դեպքերը, երբ լուսացույցը, օրինակ, ծածկված է ծառի ճյուղերով եւ պարզ չի երեւում։ Այս դեպքում ինչպես է լուծվում սխալ լույսի ներքո խաչմերուկ մուտք գործած վարորդին տուգանելու հարցը։

 Այստեղ հարկ է նկատել, որ վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, պետության անվտանգության ապահովման, սեփականության, քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն: Նշված հասկացության սահմանումից հետեւում են վարչական իրավախախտման հետեւյալ հատկանիշները.
1․հակահասարակական բնույթը,
2․հակաիրավական բնույթը,
3․մեղավորությունը,
4․արարքի պատժելիությունը։

Վարչական պատասխանատվության սկզբունքներից է «պատասխանատվությունը մեղքի համար» սկզբունքը, ինչը նշանակում է, որ վարչական տույժը կարող է կիրառվել միայն վարչական իրավախախտում կատարելու մեջ մեղավոր անձի նկատմամբ։ Հետեւաբար, մեղքը, որպես վարչական զանցակազմի սուբյեկտիվ կողմի պարտադիր տարր, հանդիսանում է վարչական պատասխանատվության իրավական միակ նախապայմանն ու նախադրյալը։ Անձի արարքը իրավախախտում որակելու համար անհրաժեշտ է, որպեսզի հաստատվի նրա մեղքը, որի առկայության պայմաններում միայն արարքը կարող է որակվել որպես իրավախախտում: Նշված չափորոշիչների լույսի ներքո հարկ է նկատել, որ այն դեպքում, երբ, օրինակ, լուսացույցի լույսը ծածկված է մեկ այլ ճանապարհային նշանով կամ ծառի ճյուղերով, եւ լուսացույցը հստակ չի երեւում՝ խաչմերուկը սխալ լույսի ներքո անցնող վարորդը պատասխանատվության ենթարկվել չի կարող, քանի որ բացակայում է նրա մեղքը։

— Արդյոք ճանապարհային նշանների կամ լուսացույցի հետ կապված՝ նմանօրինակ խնդիրների առկայության դեպքում պատասխանատու անձինք պարտավոր չեն անմիջապես նկատել խնդիրները եւ ուղղել։

— Իհարկե, պարտավոր են վերահսկել, մաքսիմալ արագ նկատել խնդիրները եւ դրանք վերացնել։ Պրակտիկայում, իհարկե, նույնիսկ Երեւան քաղաքի կենտրոնում կարելի է նկատել, որ լուսացույցը կամ ճանապարհային նշանը օրեր շարունակ վնասված է լինում։

— Որքա՞ն է կազմում տուգանքի չափը լուսացույցի լուսային նշանների պահանջների խախտմամբ խաչմերուկը հատելու համար։

— Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 2 միավոր: Նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկ սահմանումը՝ 25 հազար ՀՀ դրամն է։

— Իսկ նման դեպքերում եթե վարորդը բողոքարկի տուգանքի որոշումը, արդյո՞ք հօգուտ վարորդի որոշում կկայացվի:

Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը կարող է գանգատարկվել այն անձի կողմից, որի նկատմամբ այն կայացվել է։ Վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի կայացրած վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով, այնուհետեւ՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված դատական կարգով՝ ՀՀ Վարչական դատարան։ Արդյոք վարորդի օգտին որոշում կամ վճիռ կկայացվի, թե՝ ոչ, միանշանակ ասել չի կարելի։ Դա կախված է տվյալ գործի առանձնահատկություններից։ Որպես այդպիսին, որեւէ գործով գանգատարկման կամ դատական կարգով բողոքարկման վերջնական արդյունքը երաշխավորված լինել չի կարող։

— Իսկ երբ պետական լիազոր մարմնի թերի աշխատանքի հետեւանքով է տեղի ունենում վթար, արդյո՞ք այդ դեպքում պետությունը պարտավոր չէ հատուցել վնասը։

— Այն դեպքում, երբ վթարը տեղի է ունեցել պատասխանատու օղակի թերի աշխատանքի պատճառով, այո, պետությունը պարտավոր է հատուցել իր անգործության հետեւանքով պատճառված վնասը։ Այստեղ կարեւոր է, որ հիմնավորվի պատճառահետեւանքային ուղղակի կապը պատասխանատու օղակի անգործության եւ վնասի առաջացման միջեւ։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






Ամբողջովին ոտնահարված է ՀՀ Սահմանադրությունը, հիմա էլ քրօրենսգրքին են հասել. ԱլավերդյանՑնցող զգեստներ, հույզեր ու խունկ. ինչ էր կատարվում ետնաբեմումՊետությունը պարտավոր է հատուցել իր անգործության հետեվանքով պատճառված վնասը. Աշոտ ՆուրիջանյանՑեղասպանության ճանաչման հարցն այլեւս առաջնահերթ չէ. սա վտանգավոր հետքայլ է. Արա ՊողոսյանԿադիրովը տառապում է ծանր հիվանդությունից. «Новая газета»Անմար կրակի մասնիկը Մոսկվայից տեղափոխվել է Սանկտ ՊետերբուրգԹրամփը պաշտպանել է Պուտինի որոշումը«ԿՓՈՐՁԵՄ ԱՅՍ ՏԱՐՎԱ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆՆ ԷԼ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵԼ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ, ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ, ԵՎՐՈՊԱՅԻ ՔԱՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ՄԱԼԽԱՍ ԱՄՈՅԱՆ«ՈՉ ՄԻ ՎԱՅՐԿՅԱՆ ՉՄՏԱԾԵԼՈՎ ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՄԱՍԻՆ, ԿՌԻՎ Է ՏՎԵԼ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ՇՈՒՆՉԸ, ՀԵՐՈՍԱԲԱՐ ԶՈՀՎԵԼ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆՀարավային Կովկասի երկրների շարքում ամենաէժան տաքսին Հայաստանում է. NumbeoՌԴ հատուկ ծառայությունը հայտարարել է, որ ԵՄ-ն և Ուկրաինան ձգտում են «փչացնել» Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությունըԵՊՀ գիտխորհրդի դահլիճում հայրենակցական միության նախագահի ընտրությունը վատ նախադեպ եմ համարում. ԲալասանյանԱՄՆ-ն յուրաքանչյուր ապօրինի ներգաղթյալի 1000 դոլար կվճարի՝ երկիրը լքելու համարՄարսելի քաղաքապետ Բենուա Պայանը հանդիպել է Տիգրան Ավինյանի հետ. ֆոտոշարքԽորհրդային հանրային սննդի մատակարարում, կամ այն, ինչ նրանք կերակրում էին ԽՍՀՄ-ումԳողություն`դերասան Գևորգ Մկրտչյանի ավտոմեքենայից. մանրամասներՎերջնական որոշում կկայացնենք վաղն առավոտյան. Ինձագին` «Բարսելոնայի» դեմ խաղի մասին Եվրոպան ընդունում է ռուսական գազից հրաժարվելու դժվարությունըՈւսհաստատություններում ու պետական հիմնարկներում թմրանյութի դեմ թեստավորումներ կիրականացվեն. Հայկ ՍարգսյանԷրդողանը Թրամփին հրավիրել է այցելել Թուրքիա Սյունիքում սահմանապահ զորքերի զինծառայողին ինքնասպանության հասցնելու գործով մեկ անձ է կալանավորվելԻնչ նվեր չպետք է նվիրել ծննդյան օրը հոբելյարինՀորդառատ անձրեւից հետո Երեւանում փողոցները կրկին հեղեղվել ենՔՊ-ին կարող եմ միանալ հանուն պետության, իսկ Փաշինյանի իմպիչմենտին չեմ մասնակցելու․ Գեղամ ՆազարյանԻրանը սպառնում է հարվածներ հասցնել այն երկրներին, որտեղից կարող են հարձակումներ գործել իր վրաՌազմական ոստիկանությունը 33 տարեկան էԻնչո՞ւ են շնաձկները վախենում դելֆիններից, չնայած նրանք ավելի մեծ են և ուժեղԿես տոննա քաշով խորհրդային միջմոլորակային կայանը կարող է ընկնել Ադրբեջանի, Թուրքիայի, Եգիպտոսի և Սիրիայի վրաՀակոբյան Հրաչիկը փորձել է Նիկոլին իբր արդարացնել, բայց չի կարողացել.Armenian infoԱրդյոք պե՞տք է փակել սմարթֆոնի հավելվածներըԱՄՆ նախագահը 100% մաքսատուրք է սահմանում արտասահմանյան ֆիլմերի համարՄահացել է Ռադիկ ՄարտիրոսյանըՈվ դժգոհություն է հայտնում, իրեն հարցրեք․ Հայկ Սարգսյանը՝ թիմակիցների մասինՄանրամասներ՝ ՍԱՏՄ պետի ձերբակալությունից. 30 տոննա բենզինի կտրոն է վաճառել, պարգևավճարներ յուրացրել.armlur.amՍերգեյ Լավրովը կայցելի ՀայաստանՉեխիայի նախագահը բացառում է Ուկրաինայում խաղաղությունը 2025 թվականին«Բարսելոնայի» հայտացուցակը «Ինտերի» դեմ խաղում ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանին կալանավորելու միջնորդութուն է ներկայացվելՄեծ Բրիտանիայում հայտարարել են՝ Թրամփը «Բայդեն է դառնում»Անմար ոգի, Սյունյաց քոչարի. Սյունիքում պարային հրավառություն է սպասվումՄեծ Բրիտանիայում պատասխանել են Զելենսկու Մայիսի 9-ի սպառնալիքներինՏեղի է ունեցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողությունՆիկոլը, որպես վարչապետ, իր աղետաբեր ու հայրենադավ կառավարման յոթ տարիների ընթացքում ձևավորել է երեք կառավարություններ. Արտակ ԶաքարյանՏարբեր բովանդակությամբ բազմաթիվ զանգեր ու հաղորդագրություններ եմ ստացել. Մհեր ԲաղդասարյանԽուզարկել են դատավոր Արտուշ Գաբրիելյանի տունը․ հայտնաբերվել է մոտ 500 հազար դոլար․ ԶԼՄԵրևանի համար կկառուցվի նոր գազաբաշխիչ կայան, Խարբերդում այս տարի ևս կմեկնարկեն այս ծրագրերը. Կամո ԱրեյանTikTok-յան հիթ է դառնում ճկութով ասֆալտ քերելը. ԱվինյանՌոբերտ Քոչարյանը Հայաստանում ռուսական շպիոնի կարգավիճակ ունեցող մարդ է. Ալեն ՍիմոնյանՈվքեր կխաղան «Ռեալի» առաջին գծում «Բարսելոնայի» դեմ խաղում Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցածը գտնվում է «Հանրապետություն» կուսակցության դաշտում․ ԱլենՍիմոնյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top