Ամբողջովին ոտնահարված է ՀՀ Սահմանադրությունը, հիմա էլ քրօրենսգրքին են հասել. Ալավերդյան
Ներքաղաքական
ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ գնահատմամբ՝ տեղի է ունեցել հանցագործություն; Ամբողջովին ոտնահարված է ՀՀ Սահմանադրությունը, սահմանադրականությունը, հիմա էլ հերթը քրեական օրենսգրքին է հասել: Այսպես է նա մեկնաբանում Նոր Նորք վարչական շրջանի համայնքի ղեկավարի կողմից ՝ տեսախցիկների առաջ քաղակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելը:
— Ոչ միայն տղամարդուն, այլ հայ տղամարդու վայել չէ ոհմակով հարձակվել մեկի վրա: Քրեական օրենսգիրքը դա կոչում է խմբակային, որովհետեւ մեկից ավելի մարդ ներգրավված է եղել այդ հանցագործության մեջ: Բարոյական առումով ձեւակերպումը ոհմակն է:
Հիմա իշխանությունների կողմից իրականացվում է բարոյական դաշտում արժեքների ոտնահարում, ուղղակի սովորութային նորմերի ավերում: