Հրկիզել են Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքի ավտոմեքենան (վիդեո)
Հասարակություն
Այս գիշեր հրկիզել են Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ավտոմեքենան, որը կայանված է եղել Երևանի Մկրտիչ Սեդրակյան փողոցում: Այս մասին դեպքի վայրից «լայվի» միջոցով հայտնել է «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը:
Նա ցուցադրել է մեքենայի վիչակը՝ նշելով, որ ամենայն հավանականությամբ, բենզինով լի շիշ են նետել մեքենայի սրահ, եւ ուժեղ բենզինի հոտ է գալիս: Բարեբախտաբար, տուժածներ չկան:
«Գևորգը մեզ պատմեց, որ արթնացել են մեքենային հարվածի աղմուկից: Փաստորեն ապակին ջարդել են և այրվող բենզինով շիշը նետել են մեքենայի մեջ: Սա Գևորգի կնոջ մեքենան է»,- նշել է նա: