Մակրոնը ամերիկացի գիտնականներին աշխատելու է հրավիրում Եվրոպա
Միջազգային
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թրամփի քաղաքականությունից դժգոհ ամերիկացի գիտնականներին հրավիրել է Եվրոպա։
«Եթե դուք սիրում եք ազատությունը, եկեք եւ հետազոտություններ անցկացրեք այստեղ»,- ասել է նա Սորբոնում ելույթի ժամանակ։ Փարիզը 100 մլն եվրո կհատկացնի այդ նպատակի համար։
Եվրամիությունը 2025-2027 թվականներին մտադիր է 500 մլն եվրո հատկացնել, որպեսզի Եվրոպան դառնա «գիտնականների համար մագնիս»,- ավելի վաղ հայտարարել էր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։