Հայտնի Է ԱՄՆ-Իրան հաջորդ բանակցությունների ամսաթիվը
Միջազգային
Միջուկային գործարքի շուրջ ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ մայիսի 10-11-ը, Axios-ին հայտնել Է Բարաք Ռավիդը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին:
«Ուիթքոֆն ինձ ասել է, որ ԱՄՆ-ն ջանքեր է գործադրում այս շաբաթավերջին Իրանի հետ միջուկային բանակցությունների չորրորդ փուլն անցկացնելու համար», - ասված է հաղորդագրության մեջ:
Ուիթքոֆը հավելել է, որ «եթե բանակցություններ տեղի չունենան, ապա միայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մերձավոր Արևելք կատարած այցի պատճառով»: