Ծնողներից մեկը թողել է ընտանիքը, գնացել, 2-րդ ընտանիք է կազմել, փորձում են թիրախավորել մորս․ Վահագն Ալեքսանյան
Ներքաղաքական
ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այսօր ԱԺ–ում անդրադարձավ օրեր առաջ իր մոր և «Սրբազան պայքար»-ի երիտասարդների միջև տեղի ունեցած միջադեպին։
Ալեքսանյանի կարծիքով՝ իրեն ու մորը թիրախավորել են նաև նրա համար, որ հայրը թողել է իրենց ու հեռացել։
«Թիրախավորվում է կոնկրետ հանգամանք, այն հանգամանքը, որ ես մեկն եմ տասնյակ հազարավոր մարդկանցից ու ժամանակին՝ երեխաներից, որոնց ծնողը թողել է ընտանիքը, գնացել է հյուսիսային երկրներ ու այնտեղ կազմել երկրորդ ընտանիք։ Այս հանգամանքի բերումով փորձ է արվում թիրախավորել ինձ ու իմ մորը։
Ես ուզում եմ ասել՝ որդիաբար խոնարհվում եմ բոլոր այն մայրերի առաջ, որոնք միայնակ են մեծացնում իրենց երեխաներին։ Ես գիտեմ, թե ինչ դժվար է դա ու ես գիտեմ, որ միշտ գտնվելու են երկոտանի կենդանիներ, որոնք փորձելու են թիրախավորել ձեզ դրա համար, թիրախավորել ձեր երեխաներին»,- հայտարարեց նա։