Պուտինը միջազգային հեռախոսազրույց է ունեցել․ Կրեմլ
Հասարակություն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր պաշտոնակից Մասուդ Փեզեշքիանի հետ: Այս մասին հայտնել Է Կրեմլը իր պաշտոնական Telegram ալիքում։
«Նախագահ Պուտինը ևս մեկ անգամ անկեղծ ցավակցություն է հայտնել Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։ Նախագահ Փեզեշքիանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերոջը՝ աղետի հետևանքների վերացման գործում օպերատիվ օգնություն ցուցաբերելու համար՝ նշելով Ռուսաստանի ԱԻՆ մասնագետների բարձր պրոֆեսիոնալիզմը», - նշված է հայտարարության մեջ:
Զրույցի ընթացքում Փեզեշքիանը շնորհավորել է Պուտինին և Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ: Բացի այդ, կողմերը մտքեր են փոխանակել Իրանի և ԱՄՆ-ի միջև ընթացող անուղղակի բանակցությունների շուրջ: Ռուսաստանի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել այդ երկխոսության առաջմղմանը: