Պապիկյանը մասնակցել է «DEFEA-2025» միջազգային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը
Տարվա լավագույնները
Հունաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է «DEFEA-2025» միջազգային պաշտպանական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:
Այնուհետև Սուրեն Պապիկյանն այցելել է ցուցահանդեսի՝ Հայաստանի Հանրապետության տաղավար և հանդիպել ներկայացված ընկերությունների ներկայացուցիչներին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հունաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 6-ին հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ–ից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը գոհունակություն են հայտնել փոխգործակցության ներկայիս բարձր մակարդակի կապակցությամբ՝ ընդգծելով ռազմական կրթության, տարբեր ուղղություններով փորձի փոխանակման և այլ ոլորտներում գործակցությունն առավել զարգացնելու պատրաստակամությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի: