ՌԴ փոխարտգործնախարարը Թուրքիայի դեսպանի հետ քննարկել է Հարավային Կովկասում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակը
Միջազգային
Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը մայիսի 6-ին ընդունել է Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Թանժու Բիլղիչին։ Դրա մասին հայտնել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։
«Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի շուրջ ստեղծված իրավիճակի, Հարավային Կովկասում տիրող իրավիճակի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի թեմայի շուրջ»։
«Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում»,-ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։