Գազամատակարարման պլանային ընդհատումներ Երևանում Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։ Մայիսի 9-ին կլրանա Տիգրանի 2-րդ տարեդարձը Պուտինը այսօր կհանդիպի պետական ​​այցով Ռուսաստանում գտնվող Սի Ցզինպինի հետ «Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են «Ժողովուրդ». Համբարձումյանը, Հովհաննիսյանն ու Կոնջորյանը ակտիվանում են կռվի ժամանակ Ո՞ՒՄ Է ՊԵՏՔ ՆԻԿՈԼԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԸ ՉԵՂԱՐԿԵԼԸ Ջրանջատումներ Երևանի մի շարք հասցեներում ԹՐԱՄՓԻ ՀԱՄԱՐ ՄՈՍԿՎԱՅԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԷՐ ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆ ՄՏՆԵԼՈՒ ՊԱՀԻՑ Ինչու Ալիևը չմեկնեց Մոսկվա․ Բաքվից պարզաբանում են

Երբ համակարգը խորտակվում է, անձրեւն էլ արդեն մեղավոր չէ

Վերլուծություն

Հերիք չէր, որ երկիրը խեղդվում է պետական կառավարման համակարգի քարուքանդ վիճակից, դրան ավելացան նաեւ հորդառատ անձրեւները: Անձրեւները, որոնք ընդամենը բնական երեւույթ են, նորից ջրի երես են հանել մի փաստ՝ պետական համակարգը պատրաստ չէ նաեւ բնական մարտահրավերներին եւ շարունակում է լող տալ սեփական անգործության մեջ:

Երեւանի Նոր Նորք վարչական շրջանից ստացվող կադրերը ցույց են տալիս, որ երեկ մեքենաները բառացիորեն կիսով չափ ջրի տակ էին երթեւեկում: Բայց Նոր Նորքը, ինչպես Փաշինյան Նիկոլը կասեր, «մենակ չէ, մենակ չէ», «Բարեկամություն» մետրոյի գետնանցումը, որը պետք է ծառայեր որպես հարմարավետ անցում մարդկանց համար, վերածվել էր փոքրիկ ջրամբարի: Իսկ մի քանի կանգառ վերեւում, ինչպես Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանն է նշել. «Լրիվ ԱԺ պարիսպներից թռնելու եղանակ էր»։ Անձրեւաջրերի քանակն այնքան մեծ էր, որ հնդիկ ու հայ թռել ու կախվել էին Ազգային ժողովի, եւս մի քանի կանգառ ներքեւ Օպերայի սրճարանների պարիսպներից: Լրիվ վենեցիական կինոյի կադրեր:

Ջրահեռացման համակարգերի անբավարարությունը, փողոցների անորակ վերանորոգումները եւ ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու անկարողությունը դարձել են Երեւանի կյանքի առօրյա բաղադրիչ։ Բայց այս ամբողջ իրավիճակի մետաֆորիկ գագաթնակետը Տիգրան Ավինյանն է՝ Երեւանի քաղաքապետը, ով չի կարողանում վերահսկել իրավիճակը։ Թեպետ էլ ի՞նչ պահանջել մեկից, ով իր նշանակած թաղապետին չի կարողանում անգամ աշխատանքից ազատել, երբ վերջինս ուղիղ եթերում քաղաքացու, ավելի ճիշտ՝ իրենց ասած՝ հարկ վճարող հերոսի է ծեծի ենթարկում: Լավ, եթե երեւանցիների ձայների 9 տոկոսը ստացած Ավինյանի «դուխը» չի հերիքում ծեծող վարչական շրջանի ղեկավարից ձերբազատվել, երեւանյան ջրհեղեղի դե՞մն էլ չի կարողանում առնել:

«Երեւանի քաղաքապետարանը կլիմայական փոփոխությունների դեմ իր լիազորությունների շրջանակում մեծ գործիքակազմ չունի։ Անձրեւների քանակը Երեւան քաղաքում ավելանում է եւ գնալով էլ ավելի շատանալու է, ինչը պայմանավորված է ամբողջ աշխարհում ընթացող կլիմայական փոփոխություններով»,- ասել է Ավինյանը դեռ մեկ շաբաթ առաջ ու քաշվել մի կողմ:

Ու հարցն արդեն միայն անձրեւը չէ։ Հարցն այն է, թե ինչու է կառավարման համակարգը գտնվում այսքան խոցելի վիճակում։ Երեւանում անձրեւը վաղուց այլեւս միայն մթնոլորտային երեւույթ չէ։ Այն դարձել է սիմվոլ՝ իշխող համակարգի խորտակման: Եվ եթե այսպես շարունակվի, ապա թողնելով մի կողմ վաղուց չարչրկված հարցը, թե ով բերեց այս իշխանությանը, գտնվելու է պատասխանը, թե ինչն է տանելու: Ջո՛ւրն է տանելու այս իշխանությանը, ջո՛ւրը… եւ անգամ մի «Օպելի» հարգարժան վարորդ չի գտնվի, որ իշխանավորներին հասցնի մինչեւ օդանավակայան՝ այնտեղից էլ դեպի «ծովը կապուտակ», որովհետեւ նրանց էլ Երեւանի քաղաքագլուխի հայրը ո՛չ ավել, ո՛չ պակաս «համբալ» է ասել:

ԻՄՊԻՉՄԵՆԹԸ ՊԱՅԹԵՑ «ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔԻ ԳԼԽԻՆ

Իսկ թե ինչ զարգացում ունեցավ նախկին քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի եւ Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանի «նամակային օպերացիան»՝ ուղղված պատգամավորներին Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու վերաբերյալ, բավական ուշագրավ է:

Այսպիսով՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներն իրենց ուղղված նամակներին ի պատասխան՝ հայտարարել են, հայտարարության տակ էլ ստորագրել. «Վերահաստատում ենք, որ այս պահին իշխանափոխության հասնելու ամենահավանական եղանակը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է: Գործընթացն ավելորդ քաղաքական նկրտումներով չբարդացնելու համար հայտարարում ենք, որ այս պահին չունենք վարչապետի թեկնածու: Մեր պատրաստակամությունն ենք հայտնում առանց որևէ նախապայմանի քննարկել թեկնածուի հարցը ու նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց»:

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի հետ դեռ անհաշտ է միայն ԱԺ «Հայաստան» խմբակցությունը՝ իր առաջ քաշած նախապայմաններով՝ պատգամավորների անհրաժեշտ քանակ` գործընթացը հորով-մորով անելու համար եւ փողոցային ճնշում: Այսինքն՝ ամեն ինչ պատրաստ լինի եւ սկուտեղի վրա մատուցվի երկրի ամենամեծ խորհրդարանական ընդդիմությանը: Բայց, կներեք, քաղաքացիները ընտրել են այս ընդդիմությանը եւ իրենցից էլ պահանջելու իրավունք ունեն: Իսկ եթե իմպիչմենթ չեն նախաձեռնելու, ապա ի՞նչ են իրենք առաջարկում, Նիկոլի իշխանությունը տեւի մինչեւ 2026 թվականը, հետո էլ, ինչպես 2021-ին Նիկոլի հետ Ռոբերտ Քոչարյանը գնա ընտրության, էլի իշխանություն-ընդդիմություն իրար մեջ կիսե՞ն: Չէ, լո՞ւրջ:

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ ՓՈՐՁՈՒՄ ԿԵՐՏԵԼ ՊՐՈՌՈՒՍԱԿԱՆ ԿԵՐՊԱՐ

Հենց այս համատեքստում պետք է դիտարկել այն, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարում է, թե Ռուսաստանը Հայաստանում հիբրիդային պատերազմ է հրահրում, իսկ դրա շահերը սպասարկելու մեջ նա մեղադրում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

«Կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը ռուսական շպիոնի կարգավիճակ ունեցող մարդ է ՀՀ-ում», - հայտարարել է Ալեն Սիմոնյանը:

Երբ իշխանության ներկայացուցիչները, օրինակ՝ այս դեպքում Ալեն Սիմոնյանը, առանց որեւէ ապացույցի հրապարակավ հայտարարում են, թե Ռոբերտ Քոչարյանը իբր աշխատում է ռուսական շահերի համար, դա պարզապես դատարկ խոսք չէ։ Իրականում նրանք ստեղծում են մի մթնոլորտ, որտեղ բոլորը սկսում են մտածել, թե Քոչարյանը իսկապես պրոռուսական քաղաքական գործիչ է, եւ փրկություն են փնտրում «թշնամիներից» Քոչարյանի շուրջ։ Իսկ այն, որ այս ամենին փաստեր չկան՝ ակնհայտ է։ Քոչարյանը նույնքան պրոռուսական է, որքան հենց իշխանություններն են, եւ դրա ապացույցները բազմաթիվ են։ Օրինակ, Ռուսաստան-Բելառուս Միութենական պետությանը Հայաստանի միանալու հետ կապված հարցից, երկու անգամ էլ Քոչարյանը խուսանավել է հստակ պատասխան տալ: Կամ որեւէ քոչարյանական կոնկրետ պատասխան տվե՞լ է, թե ճանաչո՞ւմ է Լուգանսկի, Դոնեցկի անկախանալն, ապա միանալը Ռուսաստանի Դաշնությանը: Եվ, ի վերջո, ուսումնասիրե՞լ եք քոչարյանական պատգամավորների ու ակտիվի կենսագրությունները, այնտեղ պրոռուսական մարդ մոմով ման գաս, դժվար էլ գտնես:

Այդ դեպքում հարց է ծագում՝ ինչո՞ւ Սիմոնյան Ալենին պետք եղավ Քոչարյանից պրոռուսական կերպար ստեղծել։ Պատասխանը շատ պարզ է՝ սա մի սխեմա է, որտեղ իշխանությունում գտնվողները, Քոչարյանին վերապահել են ընդդիմության դեր, եւ այս ներկայացումը ձեռնտու է երկու կողմերին էլ։ Իսկ այդ սխեման պահպանելու համար պետք է պրոռուսական ընտրողներին ուղարկել Քոչարյանի մոտ, եւ այդ դեպքում, ինչպես հայտարարել է հենց ինքը՝ Ալեն Սիմոնյանը, ընտրություններում էլի հաղթելու է Փաշինյան Նիկոլը:

Այստեղից հետեւություն, որ երիցս ճիշտ է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը, երբ շեշտում է. «Հայաստանում հնարավոր չէ իրական իշխանափոխություն, եթե դրա գործընթացը չունի բաց հայտարարվող աշխարհաքաղաքական, նույնիսկ քաղաքակրթական ընտրություն կատարելու անհրաժեշտության օրակարգ»։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Գազամատակարարման պլանային ընդհատումներ ԵրևանումԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։Մայիսի 9-ին կլրանա Տիգրանի 2-րդ տարեդարձըՊուտինը այսօր կհանդիպի պետական ​​այցով Ռուսաստանում գտնվող Սի Ցզինպինի հետ«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են«Ժողովուրդ». Համբարձումյանը, Հովհաննիսյանն ու Կոնջորյանը ակտիվանում են կռվի ժամանակՈ՞ՒՄ Է ՊԵՏՔ ՆԻԿՈԼԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԸ ՉԵՂԱՐԿԵԼԸՋրանջատումներ Երևանի մի շարք հասցեներումԹՐԱՄՓԻ ՀԱՄԱՐ ՄՈՍԿՎԱՅԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԷՐ ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆ ՄՏՆԵԼՈՒ ՊԱՀԻՑԻնչու Ալիևը չմեկնեց Մոսկվա․ Բաքվից պարզաբանում են«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա Գասպարյանին«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում«Ժողովուրդ». Փաշինյանը «քննություն» է նշանակել` «ափդեյթ» անելու թիմակիցներինԱստղագուշակ մայիսի 8-ի համարՀորդառատ անձրև ու կարկուտ է սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերին«Հրապարակ». ՔՊ-ում իրար ոտքի տակ են փորումԼույս չի լինելու․ հասցեներ«Փաստ». Իշխանությունների հիստերիան մատնում է իրենց խախուտ վիճակը«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են կուլմինացիոն լինելԱլիևի՝ Մոսկվա չգնալը չի կարող հետևանք չունենալ Բաքվի համար․ իրանագետՊեդոֆիլի զոհը՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, ելույթ ունեցավ Ֆրանսիայի Մեծ մասոնական օթյակի առջև. ՄալոֆեեւՌուսական ФАБ սավառնող ծանր ավիառումբերը ոչնչացրել են ուկրաինական ուժերի տեղակայման կետերը (Տեսանյութ)Պակիստանը բալիստիկ հրթիռներ է արձակել Հնդկաստանի Փանջաբի Ամրիտսար օդանավակայանի ուղղությամբ (Տեսանյութ)Դրոնային զորքերը չպետք է շփոթել անօդաչու սարքերի դրոնների հետ. Վան Համբարձումյան Արմատապես փոխում է ժամանակակից պատերազմի բնույթը. Վան ՀամբարձումյանԵրևանի բարձրահարկ շենքի բակում հայտնաբերված մահացածը 15-ամյա աղջիկ է․Հայտնի է, թե ով է Գյումրի բկ-ի ձերբակալված բժիշկը. Բացառիկ մանրամասներՉԼ. ՊՍԺ- «Արսենալ». Մեկնարկային կազմեր Բաքուն Երևանին կրակոցների վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել․ վարչապետի աշխատակազմ. Factor.am«Էստեղս եք հասցրել». ինչ շարժում է բորբոքված Փաշինյանը ցույց տալիս ընդդիմադիրներինԿոնստանտինովկայի ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը փլուզվում էՆախկին նախագահների հետ պետք էր հանդիպել, խոսել, խորհրդակցել մինչեւ 44-օրյա պատերազմը. Արմեն ԱշոտյանԱլիևը չի մեկնի Մոսկվա. ՌԴ նախագահի օգնականԵրևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվիՏոներից հետո Ուկրաինային սպասվում է աննախադեպ ծանր համակցված հարված. Ուկրաինական աղբյուրՎտանգ կա, որ մեր երկիրը դառնա աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ. ՍաֆարյանՆեոնացիզմը փորձում է ջնջել հիշողությունը մեծ հաղթանակի մասին. Ռուբեն ՍաֆրաստյանՆովոպավլովկայի ուղղությամբ ռուսական «Օ» բանակախումբը ընդհուպ մոտեցել է Դնեպրոպետրովսկի մարզի սահմանագծին (Տեսանյութ)Ռուսական ավիացիան գերծանր ավիառումբերով «արդուկող» հարված է հասցրել Միրնոգրադին (Տեսանյութ)Իսկ 2018 թվականին Ալեքսանյանի մտքով չէ՞ր անցնում, որ ընտանիքը սրբություն է. ԶԱՐՄԱՆՔ«Ռուսական երկինքն արգելափակելու փորձերով, Կիեւը փորձում է սադրել Մոսկվային` մայիսի 9-ին ընդառաջ պատասխան ծանր քայլի դիմել»Կուտվի, բենզինով կուտվի. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՎուչիչի Մոսկվա թռչող ինքնաթիռը վայրէջք է կատարել ԲաքվումԵրբ համակարգը խորտակվում է, անձրեւն էլ արդեն մեղավոր չէՄաhացողը Վարդուհի Վարդանյանի քրոջ ամուսինն է, ով նաև երգչուհու ամուսնու եղբայրն էր,Ռուբենի հորեղբայրը…Մակրոնին մեկ հարց է տանջումՍարյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԿառավարությունն արտահերթ ընտրությունների չի պատրաստվում. Նիկոլ ՓաշինյանՄենք մի ուղղությամբ մեր հարաբերությունները չենք կառուցելու՝ ի հաշիվ մեկ այլ հարաբերությունների. Փաշինյանը՝ Մոսկվա այցի մասինՄխիթարյանը պետք է հեռացվեր խաղադաշտից. Պեդրի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top