Հնդկաստանը սկսել է հարվածներ հասցնել Պակիստանի տարածքին
ՄիջազգայինՀնդկաստանը սկսել է հարվածներ հասցնել Պակիստանի տարածքին
Պակիստանի պաշտպանության նախարարը հաստատել է. «Հնդկաստանը հենց նոր եռակի հարձակում է սկսել մեր երկրի վրա»։
Հնդկաստանի կառավարությունն էլ տեղեկացնում է. «Ինը օբյեկտներ հարձակման են ենթարկվել «Սինդուր» գործողության շրջանակներում»:
Հնդկական բանակ պաշտոնական հայտարարությամբ. «Հնդկաստանի զինված ուժերը սկսել են «Սինդուր» գործողությունը՝ թիրախավորելով Պակիստանում և Պակիստանի Քաշմիրում գտնվող ահաբեկչական ենթակառուցվածքները։ Հնդկաստանի զինված ուժերը հարվածներ են հասցրել ահաբեկչական ճամբարներին»։
Պակիստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ կպատասխանի «ամբողջ ուժով»։ Երկրի ավիացիան օդ է բարձրացել:

