Կիևը ցանկանում է «սառեցնել» հակամարտությունը Ռուսաստանի հետ առաջին գծում. ԱՄՆ բանագնաց
Միջազգային
Ուկրաինայի իշխանությունները ցանկանում են «սառեցնել» հակամարտությունը Ռուսաստանի հետ առաջնագծում և ստեղծել ապառազմականացված գոտի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։ Այս մասին նա հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։
«Ուկրաինացիները ցանկանում են սառեցնել, հրադադար հաստատել ներկայիս գծով, իսկ հետո նրանք ցանկանում են ապառազմականացված գոտի ստեղծել»,- ասել է Քելլոգը։
Նրա խոսքով, նման իրավիճակում Ուկրաինայի զինված ուժերը կարող են նահանջել 15 կմ։ Սպասվում է, որ նույնը կանի նաև ռուսական բանակը։ Սա կստեղծի 30 կիլոմետրանոց ապառազմականացված գոտի, «որը հնարավոր կլինի վերահսկել», - եզրափակել է Քելլոգը: