Հնդկաստանը խայտառակությամբ խաղաղության սպիտակ դրոշ է բարձրացրել․ Պակիստան
Միջազգային
Հնդիկ զինվորականները խաղաղության սպիտակ դրոշ են բարձրացրել մի քանի շրջաններում, մասնավորապես Քաշմիրի վերահսկողության տակ գտնվող Չարա համալիրում, հայտնել է պակիստանի տեղեկատվության նախարար Աթթաուլլա Թարարը, հաղորդում է Samaa.tv-ն։
«Հնդկաստանն այս տվյալները չի հաստատել», - ասել է նա: Թարարը ընդգծել է, որ Պակիստան պահպանում է պատերազմ վարելու կանոնները, չնայած որ հարձակման է ենթարկվել։ «Հարվածները հասցվել են միայն ռազմական օբյեկտներին», - հավելել է գերատեսչության ղեկավարը։
«Մենք զսպվածություն ենք ցուցաբերում, երբ դա անհրաժեշտ էր, և ամբողջ ուժով պատասխանում՝ պահանջի դեպքում։ Հնդկաստանի ամոթը ոչ միայն նրա ձախողված ռազմական արկածախնդրությունն է, այլև այն, որ այժմ նա ստիպված է սպիտակ դրոշ բարձրացնել ամբողջ աշխարհի առջև», - եզրափակել է Թարարը: