Թրամփը սպառնացել է Իրանին
Միջազգային
Իրանի իշխանությունները պետք է ճիշտ որոշում կայացնեն և հրաժարվեն միջուկային զենք ստանալու հնարավորությունից, այլապես ԱՄՆ-ին այլընտրանք չեն թողնի: Նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին, գրում Է Sb.by-ը։
«Սա Իրանի պատմության մեջ ամենակարևոր պահն է։ Եվ հուսով եմ, որ նրանք ամեն ինչ ճիշտ կանեն: Կցանկանայի տեսնել խաղաղության համաձայնագիր: Նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ։ Մենք չենք ցանկանում անել մի բան, որը կարող է վնասել Իրանին», - ասել Է Թրամփը։
«Եթե Իրանը որոշի գնալ միջուկային զենքի ստեղծման ճանապարհով, ապա մեզ այլընտրանք չի թողնի», - հավելել է նախագահը։