Փաշինյանը մայիսի 9-ին կմեկնի Մոսկվա
Ներքաղաքական
Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի օրվան նվիրված շքերթին։ Այս մասին նա հայտնել է ԱԺ–ում՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Փաշինյանը հրավիրվել է Մոսկվայում կայանալիք Հաղթանակի օրվա տոնակատարություններին:
«Ինձ թվում է հայտնի փաստ է, որ Նիկոլ Վովաևիչ Փաշինյանը ԱՊՀ այլ ղեկավարների հետ հրավիրվել է հանդիսավոր միջոցառումներին, և, ինչպես հասկացանք, պլանավորել և ծրագրում է գալ, բայց այս տեղեկատվության հաստատման համար, իհարկե, պետք է կապ հաստատել ՌԴ նախագահի վարչակազմի և, իհարկե, հայկական կողմի հետ։
Ինչ վերաբերում է զինվորական անձնակազմի մասնակցությանը, ընդհանուր առմամբ, ես ասացի, որ նախատեսվում է տարբեր երկրների ռազմական անձնակազմի մասնակցություն, բայց կոնկրետության համար պետք է դիմել ՌԴ ՊՆ, քանի որ նրանք են զբաղվում շքերթի նախապատրաստությամբ և իրականացմամբ»,- ասել էր Զախարովան։