Մակրոնին մեկ հարց է տանջում
Միջազգային
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գերմանիայի նոր կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպման ժամանակ հարց է ուղղել Ուկրաինայի հակամարտությունում 30-օրյա հրադադար հաստատելու Ռուսաստանի պատրաստակամության մասին: Նրա խոսքերը փոխանցում է Reuters գործակալությունը։
«Կա միայն մեկ հարց, որին պետք է պատասխան տալ. պատրաստ է արդյոք Ռուսաստանը առնվազն 30 օր ժամկետով հրադադար հաստատել, որպեսզի հետո կարողանա կայուն և երկարատև հրադադար հաստատել»,- ասել է Ֆրանսիայի առաջնորդը:
Մակրոնը նաև նշել է, որ Ֆրանսիան և Գերմանիան շարունակում են աշխատել Ուկրաինայում հրադադարի հասնելու ուղղությամբ և մշտական կապի մեջ են այդ հարցի շուրջ: