Նովոպավլովկայի ուղղությամբ ռուսական «Օ» բանակախումբը ընդհուպ մոտեցել է Դնեպրոպետրովսկի մարզի սահմանագծին (Տեսանյութ)
Միջազգային
Նովոպավլովկայի ուղղությամբ ռուսական «Օ» բանակախումբը ընդհուպ մոտեցել է Դնեպրոպետրովսկի մարզի սահմանագծին: Ավելի կոնկրետ, խոսքն արդեն հարյուրավոր մետրերի մասին է:
Ըստ ռազմական փոարագետի. «Երեկ թշնամու դիմադրությունը զգալիորեն աճել է։ Հավանաբար այստեղ էլ հրաման են ստացել մինչև մայիսի 9-ը ցանկացած գնով կանխել մեր ստորաբաժանումների մուտքը Դնեպրոպետրովսկի մարզ։
Եվ այսպես, առավոտյան, ինչպես նախորդ օրը, մենք երկու դաշտ ունեինք անցնելու։ Սակայն թևերում թշնամու պաշտպանությունը աստիճանաբար առաջ է մղվում։
Ինչպես նաւե Նովոսերգեևկայի տարածքում, որը մենք աստիճանաբար վերցնում ենք մեր վերահսկողության տակ։
Նույնը վերաբերում է նաև Կոտլյարովկայից արևմուտք գտնվող տարածքում (գրավվել են Ուկրաինայի զինված ուժերի ևս մի քանի հենակետեր): Եվ նաև Օրեխովոյում (որտեղ արդեն սկսվել էին մարտերը կենտրոնական փողոցի համար):
Եթե մենք որդեգրենք զուտ «գծային» մոտեցում, ապա մենք սահմանին ամենամոտը կլինենք Օրեխովոյում (1 կմ-ից պակաս): Եթե հաշվի առնենք տեղաշարժի հեշտությունը, ապա ավելի հեշտ է անցնել Կոտրյալովկայից հարավ-արևմուտք գտնվող տնկարկներով։ Սկզբունքորեն, դեռ կա հաջողության հասնելու հնարավորություն»։
Իրականում ռուսական ուժերը ցանկանո՞ւմ են ամեն գնով մինչ մայիսի 9-ը հասնել Դնեպրոպետրովսկի սահմանին: Ռազմական, ասենք նաեւ քաղաքական տեսանկյունից դա ոչ մի նշանակություն չունի: Բայց նման է, որ Կիեւում պատկերացումներն այլ են, եւ պատրաստ են զոհաբերել հավելյալ մի քանի հարյուր զինվորի, միայն թե մինչեւ մայիսի 9-ի ռուսները չհասնեն Դնեպրոպետրովսկի սահման:
