Տոներից հետո Ուկրաինային սպասվում է աննախադեպ ծանր համակցված հարված. Ուկրաինական աղբյուր
Միջազգային
Ուկրաինական միանգամայն տեղյակ աղբյուրը հայտնում է.
«Ռուսական կողմից փորձագիտական մակարդակով եկած նախազգուշացումը, որ «Օրեշնիկով» զանգվածային հարվածի եւ անգամ` ավելի ծանր զինատեսակի կիրառման մասին, իրականում ծագում է ռուսական պաշտպանական գերատեսչությունից: Կրեմլի մոր աղբյուրի փոխանցմամբ, դրանով մի քանի խնդիր է լուծվում:
Նախ, «Օրեշնիկով» հարվածների մասին այս տեղեկատվությունով Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մեղմացնում է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային գրոհից առաջացած նեգատիվը, այդ թվում` արտեքին հարթակում: Երկրորդը, սա հիմնավորում կդառնա, եթե Կրեմլը, այնուամենայնիվ, նպատակահարմար գտնի մեծ հզորության հարձակում իրականացնել, որի հնարավոր թիրախների ցանկն արդեն ներկայացված է ռուսական իշխանություններին: Ավելին, աղբյուրը փոխանցում է, որ ներքին խողովակներով այս թեման փոխանցվել է նաեւ Թրամփին: Նախ, որ մայիսի 9-ը ձախողելով, կիեւյան իշխանությունենրն իրենց դրսեւորում են, որպես նացիզմի արժանի ժառանգորդ, եւ երբ Թրամփն էլ է խոսում նացիզմի դեմ հաղթանակից, ապա այս փաստը պետք է հաշվի առնի: Երկրորդը, որ Թրամփն այդպես էլ չկարողացավ ապահովել մայիսի 9-ի հետ կապված հրադադարի ռեժին, եւ եթե Մոսկվան անհամարժեք ծանր պատասխան հասցնի, ուրեմն դրան ուղ Թրամփը չի կարող միջամտել: Վերջապես, նման ծանր հարվածով Մոսկվան եւս մեկ անգամ ցույց կտա, որ պատերազմը կանգնեցնելու մասին ամերիկյան վերջին առաջարկն առկա իրողություններին միանգամայն անհամարժեք են: Որ Ռուսաստանը չի հրաժարվելու իր Սահմանադրության մեջ մտցված տարածքների անգամ մեկ մետրից, եւ Մոսկվայի զիջումը կլինի այն, որ այդ տարածքներից առաջ չանցնի: Եվ եթե Թրամփն այլ պատկերացումներ ունի, ապա կարող է հանգիստ վերադառնալ Բայդենի քաղաքական կուրսին` եւս մի քանի հարյուր միլիարդ դոլար ծախսելով Կիեւի վրա, բայց նաեւ պատրաստ լինելով, որ այդ փողը վերադարձնող պարզապես չի լինի, եթե Ուկրաինա կոչված երկիրը դադարի գոյություն ունենալ:
Այսպիսով, Ռուսաստանում այս օրերին անօդաչուների զանգվածայի շոու կազմակերպելով, Զելենսկին բարձրացրել է խաղի խաղադրույքները։ Նրա սադրանքը հաջողվեց. Մոսկվան ընդունում է մարտահրավերը: Բայց ուկրաինացիների համար դա լավ չի ավարտվի։
Այսպիսով, մեր աղբյուրը հայտնում է, որ տոներից հետո Ուկրաինային սպասվում է աննախադեպ ծանր համակցված հարված։ Բոլորին խորհուրդ է տրվում պաշարավորել իրենց անհրաժեշտ ամեն ինչով։ Հնարավոր են էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման խափանումներ»։