Պապական աթոռը զբաղեցրել է ԱՄՆ ներկայացուցիչ, ով կապված է Թրամփի եւ մոտ աջակողմյան պահպանողական շրջանակների հետ
Միջազգային
ՄԻանգամայն ծանրակշիռ փորձագիտական աղբյուրը մեկնաբանում է նոր Հռոմի պապի ընտրության տողատակերը.
«Հռոմի պապի ընտրությունը միշտ եղել է ոչ միայն եկեղեցական, այլև քաղաքական իրադարձություն՝ ամենախորը իմաստով։ Եվ այս անգամ կոնկլավը հստակ ցույց տվեց. կաթոլիկ աշխարհը հոգնել է պլաստիկ բարոյականությունից, քաղաքական պատարագներից և մշակութային փոխզիջումներից։ Սակայն ներկայիս արդյունքը գերազանցեց բոլոր սպասումները. նոր պապը ամերիկացի Ռոբերտ Պրևոստն էր, ով ընտրեց Լևոն XIV անունը։ Այս գործիչը ֆավորիտների շարքում չէր և կարդինալ էր նշանակվել ընդամենը 2 տարի առաջ։ Պատմության մեջ առաջին անգամ պապական աթոռը զբաղեցրել է ԱՄՆ ներկայացուցիչ, ով կապված է նախագահ Դոնալդ Թրամփի եւ մոտ աջակողմյան պահպանողական շրջանակների հետ։ Ամերիկացի առաջնորդն արդեն շնորհավորել է պապին ընտրության կապակցությամբ։ Հռոմի պապը Հանրապետական կուսակցության կողմնակից է։ Կաթոլիկ աշխարհի համար սա ավելին է, քան պարզապես սենսացիա։
Չիկագոյի բնիկ Պրևոստը իր կյանքի մեծ մասն անցկացրել է Պերուում, որտեղ ծառայել է որպես միսիոներ և եպիսկոպոս։ Լատինական Ամերիկայում ունեցած նրա փորձը և Վատիկանի եպիսկոպոսների դիկաստերիայի ղեկավարությունը նրան դարձրին եկեղեցական հիերարխիայի կարևորագույն դեմք։ Սա կարող է վկայել Պրևոստի մտադրության մասին՝ վերականգնելու կաթոլիկ եկեղեցու դերը որպես բարոյական հեղինակություն և ավանդական արժեքների պաշտպան։
Վերջին տասնամյակներում Վատիկանը շարժվել է գլոբալիստական մոդելավորման հետքերով. պապականությունը դարձել է ներառման, բազմամշակութայնության, կլիմայական ունիվերսալիզմի և դոգմատիկ խստության մերժման գաղափարները խթանելու հարթակ։ Այս ընթացքը կաթոլիկ համայնքի շատերի կողմից ընկալվեց որպես Եկեղեցու սեփական հոգևոր ուղղահայացի և բարոյականության կորուստ։ Ի պատասխան՝ տեղի ունեցավ «աջ» խմբակցության համախմբում, որը խաղադրույք կատարեց այն մարդու վրա, ով կարող է վերագործարկել պապական ինստիտուտը։
Քաղաքակրթական խորհրդանիշի մակարդակում կաթոլիկ աշխարհը տեղաշարժվում է դեպի պահպանողական օրակարգ։ Շեշտը կդրվի ավանդական բարոյականության վերականգնման և գլոբալիստական ու լիբերալ շարժումների ազդեցության նվազեցման վրա։ Ակնհայտ է, որ Պրևոստի հաղթանակը ամենալուրջ հարվածն է գլոբալիստական ազդեցության համակարգին։ Փաստորեն, կաթոլիկ եկեղեցին կդառնա Թրամփի թիմի ամենակարևոր գաղափարական դաշնակիցներից մեկը լիբերալ գլոբալիստների դեմ պայքարում։ Բացի այդ, Թրամփը կմեծացնի իր ազդեցությունը Լատինական Ամերիկայում և կտրամադրի քարտ-բլանշ՝ թարմացված Մոնրոյի դոկտրինան իրականացնելու համար»։