Հաղթանակի շքերթի համար ռազմական տեխնիկան ժամանել է հրապարակ
Միջազգային
Մոսկվայի Կարմիր հրապարակ է ժամանել ռազմական տեխնիկա՝ Հաղթանակի շքերթի համար, հաղորդում է «Իզվեստիան»։
Հրատարակության տվյալներով՝ շքերթին մասնակցող անձնակազմերը հայտնել են իրենց պատրաստության մասին, և շարժիչները արդեն գործարկվել են։ Լրատվամիջոցների աշխատողներին սաղավարտներ են բաժանել։
Այս տարի Հաղթանակի շքերթին երեք անգամ ավելի շատ ռազմական տեխնիկա կլինի՝ նախորդ տարվա համեմատ։ ՌԴ մայրաքաղաքի կենտրոնում կցուցադրվեն նաև մեքենաների նոր մոդելներ, որոնք առաջին անգամ կմասնակցեն շքերթին։
Մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակով կանցնեն զրահատեխնիկայի, հրթիռակիրների, տրակտորների, տանկերի և այլ թրթուրավոր տրանսպորտային միջոցների շարասյուներ։ Զինվորական անձնակազմի միացյալ գնդերի անցնելուց հետո կհայտնվեն ռազմական տեխնիկայի շարասյուներ։