Մինչև Նիկոլի իշխանազավթումը՝ ՀՀ֊ը շարժվում էր արժանապատիվ և պատերազմների չեզոքացման ճանապարհով. Արտակ Զաքարյան
Ներքաղաքական
Նիկոլն այսօր գրել է. «...ի հեճուկս բոլոր ներքին և արտաքին սադրանքների, Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ չի ՛ լինելու, լինելո՛ ւ է խաղաղություն»։
Ներքինից՝ միայն արկածախնդիր խելապակասներն ու դավադրություններ հյուսող ավանտյուրիստներն են պատերազմ սադրելու մասին մտածում: Արտաքինից՝ միայն ՔՊ-ին իշխանության պահելու հարցում շահագրգիռ ուժերը:
Փաստն այն է, որ մինչև Նիկոլի իշխանազավթումը՝ Հայաստանը շարժվում էր արժանապատիվ խաղաղության և պատերազմների չեզոքացման ճանապարհով:
Գործող կառավարիչները հինգ տարում Արցախի և Հայաստանի դեմ չորս պատերազմի ու ռազմական ագրեսիայի դուռ են բացել՝ հանձնելով Արցախն ու օկուպացիայի տակ թողնելով Հայաստանի ինքնիշխան տարածքները:
Հիմա հետաքրքիր է, ու՞մ են այդպես «խրոխտ ակնարկում»: Սեփական դավադիր գործողությունների հետևանքնե՞րն են գիտակցել, թե՞, թուրք-ադրբեջանական նոր սպառնալիքների հավանականությունն է վախեցրել:
Իրական խաղաղությունը ուժեղ, իմաստուն ու պատվախնդիր իշխանությունների մենաշնորհն է, ինչը հեռու է արկածախնդիր նիկոլիզմից: Իրական խաղաղության երաշխավորները նախկին նախագահներն էին, ոչ թե գործող կապիտուլյանտ ռեժիմը:
Շնորհավորում եմ Հաղթանակի և Խաղաղության 80-ամյակը:
Այսօր մեր ժողովուրդը լիարժեք իրավունք ուներ միմյանց շնորհավորելու Եռատոնի առթիվ, սակայն՝ կապիտուլյանտ կառավարիչներ ունենալն աղետ է...