Եթե ես միանամ այդ անլուրջ նախաձեռնությանը, ես էլ կդառնամ այդ միմոսներից մեկը․ Գեղամ Նազարյանը իմպիչմենտին չմիանալու պատճառների մասին Առաջիկա ժամերին Գյումրի համայնքում սպասվում են հորդառատ տեղումներ. Ազիզյան ԱՄՆ-ն նախազգուշացրել է Իրանին Թրամփ. Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջ Գազ չի լինի Հնդկաստանը ռուս-հնդկական հիպերձայնային հրթիռներով հարպածել է պակիստանյան ավիաբազաներին (Տեսանյութ) Հրազդանցին իր աղջկա նկատմամբ անառակաբարո արարքներ է արել ու ծեծել կնոջը. ինչ պատիժ է սպասվում նրան Հռոմի նորընտիր պապի եղբայրը պատմել է նրա մանկության սիրելի խաղի մասին Թուրքիայի ԱԳ նախարարը պատմել է՝ իրեն փորձել են թունավորել Կինը թունավոր սնկով սպանել է ամուսնու հարազատներին. որն է եղել պատճառը

Global High-Tech-ի 15-րդ դափնեկիրը ժամանել է Հայաստան

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2024 թ․ դափնեկիր դր. Յոշիակի Դեյմոն Հագիվարան արդեն Հայաստանում է։ LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ դր․ Հագիվարան Հայաստան է ժամանել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում իր մրցանակը ստանալու նպատակով։

Ավանդույթի համաձայն՝ մրցանակաբաշխության գլխավոր գործընկեր Viva-ի գրասենյակում կկազմակերպվի մամուլի ասուլիս՝ դափնեկրի մասնակցությամբ: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս տեղի կունենա «Համաշխարհային բարձր տեխնոլոգիաների մրցանակի հատուկ դրոշմանիշների մարման արարողություն: Մրցանակի նախաձեռնողն ու աջակիցը Սինոփսիս Արմենիա ընկերությունն է:

Այցելության շրջանակում դր. Հագիվարան կհանդիպի ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանին,  կայցելի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, որտեղ նրան կշնորհվի բուհի պատվավոր դոկտորի կոչում։ Բացի դրանից՝ նա դասախոսություն կկարդա Հայաստանում ֆրանսիական համալսարանում, ինչպես նաև կայցելի Սինոփսիս Արմենիա և TUMO կենտրոն: Այցը կեզրափակվի Լոռու մարզի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն այցելությամբ, որտեղ նա կմասնակցի «Սիլիկոնային սարեր 2025» համաժողովին ու ցուցահանդեսին, որտեղ հանդես կգա հիմնական զեկույցով:

«Հայաստանում ՏՀՏ ոլորտը զգալի ներուժ ունի, և դրա զարգացման համար անհրաժեշտ է ոչ միայն ֆինանսական աջակցություն, այլև նորարարական մտածողության խթանում և ոլորտի առաջատարների լավագույն փորձի ներգրավում։ Այդ նպատակով կարևոր է ստեղծել ազդեցիկ հարթակներ, որոնք հնարավորություն կտան Հայաստան հրավիրել այնպիսի հսկաների, ինչպիսիք են պարոն Հագիվարան և մրցանակի նախկին դափնեկիրները, որոնք էական դեր են ունեցել ՏՏ ոլորտի որակական, հեղափոխական առաջընթացում։ Նման մասնագետների այցերը և փորձի փոխանակումը խթանում են նոր նախաձեռնությունների և նախագծերի իրականացումը, որոնք կարող են ՏՏ ոլորտը Հայաստանում հասցնել նոր մակարդակի։ Այս մրցանակաբաշխությունը, որին Viva-ն աջակցում է արդեն 15 տարի, նշանակալի ներդրում է ունենում Հայաստանի տեսանելիությունն ապահովելու գործում համաշխարհային ՏՏ քարտեզի վրա։ Այն ոգեշնչում է երիտասարդներին ընտրելու ՏՏ ոլորտը որպես մասնագիտություն և, ամենակարևորը, խրախուսում է նրանց ձգտել հավակնոտ նպատակների», - նշել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

Յոշիակի Դեյմոն Հագիվարան ծնվել է 1948 թվականի հուլիսի 4-ին` Ճապոնիայի Կիոտո քաղաքում։ Ավագ դպրոցում սովորելու նպատակով 1965 թվականին տեղափոխվել է Կալիֆոռնիայի Ռիվերսայդ քաղաք։ 1971 թ․ գերազանցությամբ ավարտել է Փասադենայի Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտը (Caltech)՝ ստանալով բակալավրի, 1972-ին՝ մագիստրոսի աստիճան, 1975-ին` էլեկտրատեխնիկայի ոլորտում ֆիզիկայի մասնագիտացմամբ դոկտորի կոչում: 1975 թվականին նա միացել է Sony ընկերությանը։ 1975-2008 թվականներին Sony-ում աշխատելու ընթացքում նա ներգրավված է եղել պատկերի սենսորների և թվային տեսախցիկի չիպ-սեթի վաղ մշակման աշխատանքներում, որոնց թվում են ADC, DRAM, բարձր արագությամբ Cache SRAM բուֆերային հիշողության չիպերը, միկրոկոնտրոլերների չիպերն ու իրական ժամանակի բարձր արտադրողականության պրոցեսորները։ Նախքան 2008 թվականին թոշակի անցնելը, նա ընդգրկվել է PS2 և PS3 PlayStation խաղային կոնսոլների չիպ-սեթերի մշակման աշխատանքներում։

2008 թ․-ին Հագիվարան հիմնադրել է AIPLAB կոնսորցիումը և աշխատել որպես Արհեստական բանականության գործընկեր համակարգի (AIPS) լաբորատորիայի նախագահ։ Այսօր նա Ճապոնիայի Ածուգի քաղաքում գտնվող LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահն է և զբաղվում է SDGs մաքուր էներգիայի և կայուն զարգացման նպատակներին ուղղված արհեստական բանականությամբ ռոբոտների (AI Robot Clean Energy) համակարգային լուծումների մշակմամբ։ Պարոն Հագիվարան եղել է Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության (SSIS) Կրթական հանձնաժողովի նախագահը և մինչ օրս շարունակում է իր գործունեությունը որպես  միության անդամ։ Նա Կալտեքի (Caltech) պատվավոր շրջանավարտ է, AAIA անդամ, IEEE մշտական անդամ և IEEE EDS, IEEE SSCS, IEEE CS, IEEE գերհաղորդականության խորհրդի, IEEE  նանոտեխնոլոգիայի խորհրդի, IEEE սենսորների խորհրդի և IEEE համակարգերի խորհրդի անդամ:






Եթե ես միանամ այդ անլուրջ նախաձեռնությանը, ես էլ կդառնամ այդ միմոսներից մեկը․ Գեղամ Նազարյանը իմպիչմենտին չմիանալու պատճառների մասինՔՊ-ական ղեկավարը տուրիստական քաղաքի հողերը կասկածելի աճուրդներով օտարել է, իսկ Փաշինյանը դա անտեսել է․ ՍարգսյանԱռաջիկա ժամերին Գյումրի համայնքում սպասվում են հորդառատ տեղումներ. ԱզիզյանՖրանցիսկոս Պապը WhatsApp-ով կապ է պահել խոշտանգման ենթարկված կնոջ հետԱՄՆ-ն նախազգուշացրել է ԻրանինWashington Post-ը պարզել է՝ ինչ կարևոր իրադարձություն է սպասվում վեց շաբաթիցԹրամփ. Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջԳազ չի լինիՀնդկաստանը ռուս-հնդկական հիպերձայնային հրթիռներով հարպածել է պակիստանյան ավիաբազաներին (Տեսանյութ)Հրազդանցին իր աղջկա նկատմամբ անառակաբարո արարքներ է արել ու ծեծել կնոջը. ինչ պատիժ է սպասվում նրանՀռոմի նորընտիր պապի եղբայրը պատմել է նրա մանկության սիրելի խաղի մասինԹուրքիայի ԱԳ նախարարը պատմել է՝ իրեն փորձել են թունավորելՏարադրամի փոխարժեքները մայիսի 10-ինԿինը թունավոր սնկով սպանել է ամուսնու հարազատներին. որն է եղել պատճառըԼուկաշենկոն հայտարարել է Լեհաստանից և Լիտվայից եկող սպառնալիքի մասինԱդրբեջանը Հայաստանից ակնկալիքներ ունի․ ԲայրամովGlobal High-Tech-ի 15-րդ դափնեկիրը ժամանել է ՀայաստանՏարադրամի փոխարժեքն այսօրԱստղագուշակ մայիսի 10-ի համար․ Երկվորյակներին՝ նոր հորիզոններ, Կշեռքներին՝ կարևոր բանակցություններԽորովածի շամփուրի միջոցով հնարավոր է ծանր հիվանդություն ձեռք բերել․ զգուշացրել է բժիշկըՕկուպացված Շուշին իսլամացվում էԱդրբեջանի և Հայաստանի միջև շփումները շարունակվում են․ խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ կան․ Ադրբեջանի ԱԳ նախարարԱվիահարվածի հետևանքով զոհվել է Հնդկաստանի բարձրաստիճան պետական ​​ծառայողԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվելՀՀ ՊՆ-ն նորից հայտարարություն է տարածելՀայաստանն անկախության պատմության մեջ առաջին մեդալն է նվաճել կարատեի մեծահասակների Եվրոպայի առաջնությունումՕրվա խորհուրդ. մայիսի 10Էսօր ու միշտ հիշում ենք քեզ… Հայտնիների գրառումները` երջանկահիշատակ Գևորգ Եղիազարյանի մասինՍարալանջի փողոցում՝ քարերի և երկաթե խողովակների արանքում հայտնաբերված 18-ամյա տղայի կյանքը փրկել ենՄխիթարյանը կարող է բաց թողնել «Տորինոյի» դեմ կայանալիք հանդիպումըԱնձնապես ես «Ոսկե գնդակը» կտայի Հենրիխ Մխիթարյանին. Բենուա ԿոեՀայ ծնվելը օրհնություն է. Ռոզա Դավթյանի նոր ֆոտոշարքըՄակրոնը, Սթարմերը, Մերցը և Տուսկը ժամանել են ԿիեւԳրոհը «սպանողի» բնազդ դեռ չունի. Մխիթարյանը` Յամալի խաղի մասինՀնդկաստանը հայտարարել է Պակիստանի նոր հարձակման հետ մղման մասինԼույս չի լինելու․ հասցեներՀորդառատ անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՍահմանին կրակոցներ են եղել․ ՊՆ-ն հայտարարություն է տարածել (լուսանկարներ)Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Իրենց տնից եմ գալիս, հրաշքի ենք սպասում. Մարմարիկում 2-ամյա տղային դեռ որոնում ենՊակիստանը լայնածավալ հարձակում է սկսել Հնդկաստանի վրա, Նյու Դելին հրթիռային հարվածներ է հասցրել (Տեսանյութ)Թրամփի և Նեթանյահուի հարաբերությունները հասել են «հատակին». Իրանական աղբյուր«Հրապարակ»․ Փաշինյանի ճղճղոցը անհետևանք չի մնա ՔՊ-ականների համարՎատ լուրեր են շրջանառվում. Զելենսկին իսկապես զայրացրել է Պուտինի. Ուկրաինական աղբյուրՊակիստանը հայտարարել է Հնդկաստանի դեմ լայնածավալ ռազմական գործողություն սկսելու մասին«Հրապարակ»․ Շուշին չպետք է հիշել. հրահանգ է իջել«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ ինչպեսՌուսաստանը կողմ է 30-օրյա հրադադարին, բայց պատասխան հարվածից հետոՀամաշխարհային առաջնորդների ներկայությունը Հաղթանակի շքերթին ձախողում էր Արևմուտքի, և հաղթանակ՝ Ռուսաստանի համար. Washington PostԿիեւում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է առաջիկա օրերին աննախադեպ օդային հարվածի սպաելիքի մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top