Կինը թունավոր սնկով սպանել է ամուսնու հարազատներին. որն է եղել պատճառը

2023 թվականի հուլիսին Ավստրալիայի Վիկտորիա նահանգում կազմակերպված ընտանեկան ընթրիքը վերածվել է ողբերգության։
50-ամյա Էրին Փաթերսոնը կանգնել է դատարանի առաջ՝ երեք ազգականների սպանության և մեկի սպանության փորձի մեղադրանքով։ Ըստ մեղադրանքի՝ նա հյուրերին հյուրասիրել է տավարի մսով ուտեստ, որը պատրաստված է եղել մահացու թունավոր սնկով։
Նա թունավորվել է իր նախկին ամուսնու ծնողներին՝ 70-ամյա Դոն և Գեյլ Փաթերսոնները, երկուսն էլ մահացել են հիվանդանոցում։
Մեղադրող կողմը պնդում է, որ նա դիտավորյալ է թունավորել հյուրերին՝ նրանց սպանելու նպատակով, իսկ մեղադրյալն էլ չի ընդունում իր մեղքը՝ հայտարարելով, որ «սիրում էր այդ մարդկանց» և կատարվածի համար խորը ցավ է ապրում։ Այս մասին գրում է Oragirnews.am-ը:
Դատավարությունը դեռ ընթացքի մեջ է։