ԱՄՆ-ն նախազգուշացրել է Իրանին
Միջազգային
ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը նախազգուշացրել է, որ եթե Իրանի հետ կիրակնօրյա բանակցություններն անարդյունավետ լինեն, «ապա դրանք չեն շարունակվի, և մենք ստիպված կլինենք գնալ այլ ճանապարհով»: Breitbart պարբերականին տված հարցազրույցում ասել է Ուիթքոֆը։
ԱՄՆ-ն որոշել էր հրաժարվել բանակցությունների հերթական փուլի անցկացումից, որը պետք է տեղի ունենար նախորդ շաբաթ, «քանի որ մենք պետք է որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերեինք Իրանի հետ, որպեսզի քննարկումներն օգտակար լինեին»:
Կիրակի Օմանում սպասվող բանակցությունները կլինեն միայն բարձր մակարդակի։ Ենթադրվում է, որ երկու կողմերը կքննարկեն առաջ շարժվելու ավելի լայն շրջանակ: