Ֆրանցիսկոս Պապը WhatsApp-ով կապ է պահել խոշտանգման ենթարկված կնոջ հետ

Պապ Ֆրանցիսկոսը տարիներ շարունակ կապ է պահպանել Անա Մարիա Կարեագայի հետ՝ «Կեղտոտ պատերազմի» ընթացքում Արգենտինայում առևանգված և խոշտանգված կնոջ, ում մայրը՝ Էսթեր Բալեստրինոն, դարձել էր «Մայրս Պլասա դե Մայոյի» շարժման առաջամարտիկներից։
Բերգոլիոն (ապագա Պապը) Էսթերի նախկին աշակերտն էր։ Նա հետագայում վկայեց Էսթերի առևանգման մասին և թույլ տվեց, որ նրա աճյունը թաղվի Սանտա Կրուս եկեղեցու բակում՝ որպես հարգանքի նշան։
2018-ին Պապը ձայնային ուղերձով իր աղոթքը փոխանցեց Անա Մարիային՝ «համերաշխության, արդարության ու հիշողության» կոչով , փոխանցում է CNN-ը։