Առաջիկա ժամերին Գյումրի համայնքում սպասվում են հորդառատ տեղումներ. Ազիզյան

Առաջիկա ժամերի ընթացքում Գյումրի համայնքում սպասվում են հորդառատ տեղումներ։ Այս մասին զգուշացրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրեն Լեւոն Ազիզյանը։
«Հնարավոր է կարկուտ, քամու ուժգնացում»,–իր ֆեյսբուքյան էջում գրել է նա: