«Շունչ» թատրոնը պատրաստվում է հարսանիքի. Սեյրան Մովսիսյանը փակագծեր է բացում ԽՍՀՄ-ի ըմպելիքներ, որոնք դուք անպայման խմել եք Զբոսանք խորհրդային գաստրոնոմիայում մինչև 80-ականների վերջը Վաշինգտոնին ձեռնտու է «Օրեշնիկ»-ներով Մոսկվայի ծանր պատասխան հարվածը Կիեւին. Ռուսական աղբյուր Հռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումները Բրիջիտ Բարդոն երիտասարդության տարիներին և հիմա. ինչո՞ւ է նա այդքան ծերացել Եթե ես միանամ այդ անլուրջ նախաձեռնությանը, ես էլ կդառնամ այդ միմոսներից մեկը․ Գեղամ Նազարյանը իմպիչմենտին չմիանալու պատճառների մասին Առաջիկա ժամերին Գյումրի համայնքում սպասվում են հորդառատ տեղումներ. Ազիզյան ԱՄՆ-ն նախազգուշացրել է Իրանին Թրամփ. Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջ

Եթե ես միանամ այդ անլուրջ նախաձեռնությանը, ես էլ կդառնամ այդ միմոսներից մեկը․ Գեղամ Նազարյանը իմպիչմենտին չմիանալու պատճառների մասին

«Հայաստան» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Գեղամ Նազարյանը «Իրավունքի» հետ զրույցում մանրամասներ է ներկայացնում, թե ինչու չի միանում Փաշինյանի իմպիչմենտի գործընթացին․

-Նախ իմպիչմենտի գործընթացը չի նախաձեռնել ընդդիմությունը, ինչպես որ այդ մասին փորձում են ներկայացնել։ Գործընթացը նախաձեռնել են երկու հոգի, որոնք մեղմ ասած, լուրջ մարդու տպավորություն չեն թողնում, իսկ, թե ովքեր են այդ մարդկանց հանձնարարական տվել, ինձ չի հետաքրքրում, բայց, ես չեմ միանա մի գործընթացի, որը ի սկզբանե դատապարտված է անհաջողության։ Եթե ես միանամ այդ անլուրջ նախաձեռնությանը, ես էլ կդառնամ այդ միմոսներից մեկը։

-Պարոն Նազարյան, նախաձեռնողները նշում են, որ երբ այդ հարցը հասնի ԱԺ, այդ ժամանակ հասարակությունը եւս փողոցում ոտքի կկանգնի, այդ կերպ կտրվի լուրջ գործընթացի մեկնարկ։

-Բայց, ինչու պետք է հասարակությունը փողոց դուրս գա, թե իրենց թվում է, որ մարդիկ  խորհրդարանում իքս թվով մարդկանց տեսնելով՝ փողոց դուրս կգա՞ն, անլուրջ է շատ։ Հետո, Ձեզ մի բան ասեմ, փողոցում շատ ավելի հզոր շարժումներ են եղել, բա այդ ժամանակ ինչու չեղա՞վ իշխանափոխություն, ինչո՞ւ մարդիկ դուրս չեկան։  Հերիք է ինչ-ինչ մարդիկ ժողովրդի վրա հենվելով իշխանատենչությամբ զբաղվեն, լավ ո՞վ է այդ ժողովուրդը, որտե՞ղ է այդ դժգոհ ժողովուրդը։ Ժողովրդի կարծիքը որոշվում է երկու ձեւով, թե քանի հոգի է դուրս գալիս փողոց եւ պահանջում իշխանափոխություն կամ ավտոբուսների պայմանների լավացում, կամ էլ՝ ընտրությունների ժամանակ քվերակությամբ։ Ուրիշ տարբերակ չկա։

-Ուզում եք ասել, որ ընդհանուր առմամբ ժողովուրդը կո՞ղմ է իշխանությունների վարած թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությանը։

-Դա էլ միանշանակ այդպես չէ, իհարկե, որ ասենք գոհ է դրա համար դուրս չի գալիս։ Չէ, մարդիկ կան խորը ապատիկ շրջանում են գտնվում, մարդիկ կան իրոք մտածում են, որ իշխանությունները անում են առավելագույնը ստեղծված իրավիճակում, մարդիկ էլ կան, որ այո դժգոհ են, բայց վախենում են փողոց դուրս գալով հետ բերեն նախկին իշխանությունը, որ իր մի քանի գլուխներով կգա իշխանության։ Այսինքն այս ամենը գումարվում է իրար եւ դառնում  է մի իրավիճակ, որին ականատես ենք լինում այսօր։ Լավ, շատ ներողություն, եկեք անկեղծ խոսենք, ինչքան էլ փորձենք պիտակավորել, քննադատել, բայց մարդիկ հիշում են չէ, որ իրենք դժգոհ էին նախկին իշխանություններից, ու հենց դրա համար էր 2018-ին դուրս եկել փողոց, ու հիմա չեն ուզում նորից հետ բերել նրանց ումից ազատվեցին 2018-ին։ Ժողովուրդը իրապես դուրս կգա փողոց, երբ վստահ լինի, որ իշխանափոխության դեպքում նախկին իշխանություններից որեւէ մեկը ժեկի պետի պաշտոն անգամ չի ստանա։ Այ այդ ժամանակ նոր կարող ենք մտածել իշխանափոխության մասին, սա է իրականությունը եւ վերջ։

-Պարոն Նազարյան, վստահ եմ, որ ես չէ, որ պետք է ասեմ, տեղյակ եք, որ Ձեզ եւս քննադատում են Ձեր դիրքորոշումների համար, օրինակ, որ Դուք ուրացաք Ձեր, մեր հերոսի արյունը եւ այլն․․ 

-Ես հարգում եմ ցանկացած քննադատություն, ուղղակի ես կոչ կանեի այն մարդկանց, ովքեր վիրավորում են, անիծում, մի պահ հետ նայեն ու հասկանան, թե ինչ են անում։ Ինձ անիծող, վիրավորող  մարդիկ մի օր պատասխան են տալու երկնքում։ Ես վատ չեմ զգում նման վիրավորանքներից, մեկը կա, որ տարբեր էջերով ինձ նամակներ է գրում , ես նրան օգտվելով առիթից խորհուրդ եմ տալիս աղոթել իր հոգու հանգստության համար։ Թե չէ ընդհանուր առմամբ ես խղճում եմ ինձ վիրավորող մարդկանց,։

-Եվ վերջում, գիտենք, որ հաճախ եք այցելու Աբգարին, որն՞ է Ձեր հիմնական զրույցը Ձեր որդու հետ, եւ արդյոք ներողություն խնդրում եք ներկայի համար։

-Սբգարիս հետ ամեն ինչից խոսում եմ, բայց միշտ մի հարց եմ տալիս․ որդիս, արդյո՞ք ինչ անում եմ ճիշտ եմ անում,  խնդրում եմ, որ ինքը ինձ ուղորդի։






«Շունչ» թատրոնը պատրաստվում է հարսանիքի. Սեյրան Մովսիսյանը փակագծեր է բացումԽՍՀՄ-ի ըմպելիքներ, որոնք դուք անպայման խմել եքԽՈՆԱՐՀՈՒՄ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՊԱՅԾԱՌ ՀԻՇԱՏԱԿԻՆԶբոսանք խորհրդային գաստրոնոմիայում մինչև 80-ականների վերջըԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵՑԻՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ 80-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎՎաշինգտոնին ձեռնտու է «Օրեշնիկ»-ներով Մոսկվայի ծանր պատասխան հարվածը Կիեւին. Ռուսական աղբյուրՀռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումներըԲրիջիտ Բարդոն երիտասարդության տարիներին և հիմա. ինչո՞ւ է նա այդքան ծերացելԵթե ես միանամ այդ անլուրջ նախաձեռնությանը, ես էլ կդառնամ այդ միմոսներից մեկը․ Գեղամ Նազարյանը իմպիչմենտին չմիանալու պատճառների մասինՔՊ-ական ղեկավարը տուրիստական քաղաքի հողերը կասկածելի աճուրդներով օտարել է, իսկ Փաշինյանը դա անտեսել է․ ՍարգսյանԱռաջիկա ժամերին Գյումրի համայնքում սպասվում են հորդառատ տեղումներ. ԱզիզյանՖրանցիսկոս Պապը WhatsApp-ով կապ է պահել խոշտանգման ենթարկված կնոջ հետԱՄՆ-ն նախազգուշացրել է ԻրանինWashington Post-ը պարզել է՝ ինչ կարևոր իրադարձություն է սպասվում վեց շաբաթիցԹրամփ. Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջԳազ չի լինիՀնդկաստանը ռուս-հնդկական հիպերձայնային հրթիռներով հարպածել է պակիստանյան ավիաբազաներին (Տեսանյութ)Հրազդանցին իր աղջկա նկատմամբ անառակաբարո արարքներ է արել ու ծեծել կնոջը. ինչ պատիժ է սպասվում նրանՀռոմի նորընտիր պապի եղբայրը պատմել է նրա մանկության սիրելի խաղի մասինԹուրքիայի ԱԳ նախարարը պատմել է՝ իրեն փորձել են թունավորելՏարադրամի փոխարժեքները մայիսի 10-ինԱմեն ինչ էլ հնարավոր է,Աղազարյանը՝ հարցին հնարավոր է արդյո՞ք ախկին ՔՊ-ականի թեկնածություն առաջադրվիԿինը թունավոր սնկով սպանել է ամուսնու հարազատներին. որն է եղել պատճառըԼուկաշենկոն հայտարարել է Լեհաստանից և Լիտվայից եկող սպառնալիքի մասինԱդրբեջանը Հայաստանից ակնկալիքներ ունի․ ԲայրամովՑավոք, Արցախի վերնախավում այլ, ավելի արժանի թեկնածուի չեմ տեսնում․Արցախցի քաղաքական գործիչը Շահրամանյանի նախագահի պաշտոնում առաջադրվելու մասինGlobal High-Tech-ի 15-րդ դափնեկիրը ժամանել է ՀայաստանՏարադրամի փոխարժեքն այսօրԱստղագուշակ մայիսի 10-ի համար․ Երկվորյակներին՝ նոր հորիզոններ, Կշեռքներին՝ կարևոր բանակցություններԽորովածի շամփուրի միջոցով հնարավոր է ծանր հիվանդություն ձեռք բերել․ զգուշացրել է բժիշկըՕկուպացված Շուշին իսլամացվում էԱդրբեջանի և Հայաստանի միջև շփումները շարունակվում են․ խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ կան․ Ադրբեջանի ԱԳ նախարարԱվիահարվածի հետևանքով զոհվել է Հնդկաստանի բարձրաստիճան պետական ​​ծառայողԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվելՀՀ ՊՆ-ն նորից հայտարարություն է տարածելՀայաստանն անկախության պատմության մեջ առաջին մեդալն է նվաճել կարատեի մեծահասակների Եվրոպայի առաջնությունումՕրվա խորհուրդ. մայիսի 10Էսօր ու միշտ հիշում ենք քեզ… Հայտնիների գրառումները` երջանկահիշատակ Գևորգ Եղիազարյանի մասինՍարալանջի փողոցում՝ քարերի և երկաթե խողովակների արանքում հայտնաբերված 18-ամյա տղայի կյանքը փրկել ենՄխիթարյանը կարող է բաց թողնել «Տորինոյի» դեմ կայանալիք հանդիպումըԱնձնապես ես «Ոսկե գնդակը» կտայի Հենրիխ Մխիթարյանին. Բենուա ԿոեՀայ ծնվելը օրհնություն է. Ռոզա Դավթյանի նոր ֆոտոշարքըՄակրոնը, Սթարմերը, Մերցը և Տուսկը ժամանել են ԿիեւԳրոհը «սպանողի» բնազդ դեռ չունի. Մխիթարյանը` Յամալի խաղի մասինՀնդկաստանը հայտարարել է Պակիստանի նոր հարձակման հետ մղման մասինԼույս չի լինելու․ հասցեներՀորդառատ անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՍահմանին կրակոցներ են եղել․ ՊՆ-ն հայտարարություն է տարածել (լուսանկարներ)Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Իրենց տնից եմ գալիս, հրաշքի ենք սպասում. Մարմարիկում 2-ամյա տղային դեռ որոնում են
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top