MI6-ի` Նիկոլին այդքան հարազատ դարձած ղեկավար Ռիչարդ Մուրը հեռանում է պաշտոնից
Միջազգային
Բրիտանական MI6-ի` Նիկոլին այդքան հարազատ դարձած եւ Էրդողանի եղբայրացու ղեկավար Ռիչարդ Մուրը հեռանում է պաշտոնից։
Կառույցը, նման է, որ այս անգամ կին է ղեկավարում: Ամեն դեպքում, ներկա պահին ընտրում են վերջնական հարցազրույցին մասնակցող երեք կին թեկնածուներից մեկին։
Հայտնի է երեք թեկնածուներից միայն մեկի՝ Չինաստանում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպանի և ՄԱԿ-ում երկրի ներկայիս մշտական ներկայացուցիչ Բարբարա Վուդվարդի ինքնությունը։
Times-ի ներկայացմամբ, նրան քննադատում են «Պեկինի նկատմամբ համակրանքի» և հետախուզական փորձի պակասի համար։ Բայց դատելով այն դրեյֆից, որը վերջին ժամանակ Լոնդոնը ցուցաբերում է Պեկինի ուղղությամբ, հենց նշված քննադատության համար էլ տիկին Բարբարան կարող է ամենահարմար թեկնածուն լինել: