Դնեպրոպետրովսկի մարզի հետ սահմանին մնացել է մեկ կիլոմետր. ռազմական փորձագետ (Քարտեզ)
Միջազգային
Ռազմաքաղաքական փորձագետ Յուրի Պոդոլյակը հայտնել է զինադադարի ռեժիմի ավարտից հետո ռուսական ուժերի կրտրուկ գործողությունների մասին Դնեպրոպետրովսկի մարզի ուղղությամբ հարձակումներում:
«Նովոպավլովսկոյե ուղղությայմբ` «Կենտրոն» խմբի պատասխանատվության գոտում Դնեպրոպետրովսկի մարզի հետ սահմանին մնացել է մեկ կիլոմետր...
Ամենահետաքրքիրն այն է, որ դա այնտեղ չէ, որտեղ մենք սպասում էինք մի քանի օր առաջ։ Ոչ Օրեխովոյի շրջանում և ոչ էլ Կոտլյարովկայից արևմուտք։ Դնեպրոպետրովսկի մարզին մենք այժմ ամենամոտն ենք Նովոնիկոլաևկայի շրջանում, որի հարավային ծայրամասերին մենք մոտեցանք թշնամուն անտառային գոտիներից դուրս մղելուց հետո։
Եվ այս վայրից (ուղղվելով դեպի հյուսիս) մեզ մնացել է 1 կմ՝ Դնեպրոպետրովսկի մարզ հասնելու համար։ Իրականում, Նովոնիկոլաևկայից այն կողմ, Սոլնայա գետից այն կողմ, արդեն Դնեպրոպետրովսկիի հողն է։
Մեծ հաջողություն գրանցվեց նաև Օրեխովոյում։ Մենք վերահսկողություն ենք հաստատել գյուղի կենտրոնում գտնվող թշնամու գլխավոր ամրացված տարածքի նկատմամբ։ Եվ սա մեզ թույլ տվեց ավելի առաջ շարժվել դեպի գյուղի հարավարևմտյան ծայրամասը, որտեղից մենք գտնվում էինք Դնեպրոպետրովսկի մարզի սահմաններից մի փոքր ավելի քան 1 կմ հեռավորության վրա։
Եվ այս առաջընթացը կտրուկ թուլացնում է թշնամու դիրքերը Նովոսերգեևկայում, որի երկայնքով մենք աստիճանաբար շարժվում ենք արևելքից դեպի արևմուտք»։

