Մանրիկյանը կոչ է անում չանցնել կոռեկտության սահմանը
Ներքաղաքական
Բռնությունը դատապարտող Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այդպես էլ քաղակտիվիստ Արթուր Չախոյանին ուղիղ եթերում ծեծած Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանին չազատեց աշխատանքից, ոչ էլ իրավապահները գնացին վերջինիս հետեւից: Անդրադառնալով վերոնշյալին՝ «Իրավունք»-ը պարզել է Երեւանի ավագանու նախորդ գումարման «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար ՄԻՔԱՅԵԼ ՄԱՆՐԻԿՅԱՆԻ տեսակետը:
— Դատապարտում եմ բռնությունը: Քաղականության մեջ բռնությունը տեղ չպետք է ունենա, վենդետաներ չպետք է լինեն: Քաղաքական պայքարը պետք է լինի բացառապես քաղաքական հարթակում եւ կոռեկտության սահմաններում։ Ի վերջո, այս ամենին հետեւում է մեր ազգաբնակչությունն առնվազն համացանցով, սրանով ի՞նչ ենք ցույց տալիս երիտասարդ սերունդին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ