Մակրոնի վարքագիծը նման է պատերազմի նախապատրաստությունների. Լը Պեն
Միջազգային
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարքագիծը նման է պատերազմի նախապատրաստությունների, հայտարարել է Ֆրանսիայի խորհրդարանում աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարի Լը Պենը, նրա խոսքերը փոխանցում է LCI հեռուստաալիքը։
«Ես չգիտեմ՝ Էմանուել Մակրոնն իրո՞ք խաղաղություն է ուզում (Ուկրաինայում): Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ նա պատրաստվում է պատերազմի», - ասաց նա։
Քաղաքական գործչի խոսքով՝ եթե Ֆրանսիայի առաջնորդն իսկապես ցանկանում է լուծել ուկրաինական ճգնաժամը, ապա անհրաժեշտ է աջակցել հրադադարի վերաբերյալ ցանկացած առաջարկի։
Երեկ երեկոյան Վլադիմիր Պուտինը ելույթ ունեցավ ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և առաջարկեց, որ Ուկրաինան վերսկսի առանց նախապայմանների ուղիղ բանակցությունները մայիսի 15-ին Ստամբուլում: Նախագահը շեշտեց, որ չի բացառում իրական հրադադարի հասնելու հնարավորությունը, որը կպահպանվի Կիևի ռեժիմի կողմից:
Մակրոնը, իր հերթին, փորձեց դժգոհություն հայտնել Ռուսաստանի առաջնորդի առաջարկի վերաբերյալ՝ այն անվանելով անբավարար քայլ։
Վլադիմիր Զելենսկին Պուտինի խաղաղության նախաձեռնությանը պատասխանեց վերջնագրով՝ պահանջելով, որ Մոսկվան համաձայնվի մայիսի 12-ից սկսած լիակատար հրադադարի, և միայն այդ դեպքում Կիևը կնստի բանակցությունների սեղանի շուրջ։
Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, իր հերթին, ուշադրություն հրավիրեց Ռուսաստանի նախագահի կողմից ուրվագծված գործողությունների հերթականության վրա՝ նախ՝ բանակցություններ արմատական պատճառների շուրջ, ապա՝ հրադադար։