«Այլասերվածության պրոպագանդա»․ կանացի տարազով երգիչը՝ Հ1–ի եթերում (տեսանյութ)
ՀասարակությունՀանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Երկու աստղ» նախագիծը քննադատության է ենթարկվել Անի Արզումանյան-Ռոբերտ Քոլոյան զույգի ելույթի պատճառով։ Նրանք կատարել են Ինգա և Անուշ Արշակյանների եվրատեսիլյան «Ջան-ջան» երգը՝ հայկական տարազներով։ Սակայն, կանացի հանդերձանք է կրել նաև Ռոբերտ Քոլոյանը, ինչը բացասական արձագանքի է արժանացել ֆեյսբուքյան օգտատերերի կողմից։
«Անճաշակությունը և ապազգայինը Հ1-ի անբաժանելին է դարձել», «Երբ տղամարդիկ կանացի տարազով են ներկայանում, դա ոչ միայն նսեմացնում է մեր մշակույթը, այլ նաև խաթարում է հայ տղամարդու արժանապատիվ կերպարը», «Հ1-ը պրոպագանդում է այլասեռվածություն»,– գրել են օգտատերերից ոմանք։