Թուրքիայում նախապատրաստվում են Ռուսաստանի և Թուրքիայի միջև բանակցությունների
Միջազգային
Թուրքիան ակնկալում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան կներկայացնեն մայիսի 15-ին Ստամբուլում ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ վարելու նախաձեռնության մանրամասները։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է Անկարայում դիվանագիտական աղբյուրը։
Ըստ նրա՝ դեռևս որևէ կոնկրետություն չկա։ Սպասվում է, որ կողմերը տեխնիկապես պատրաստ կլինեն բանակցություններին։ Աղբյուրը հավելել է, որ Թուրքիան բանակցությունների կազմակերպման ժամկետներ չի սահմանել։